Ողբերգական վրաերթ Էջմիածնում. 39-ամյա կինը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22։30-ի սահմաններում Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Վահե Մղդսյանը իր վարած BMW մակնիշի 35 KC 840 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Էջմիածին քաղաքի Մեխակյան փողոցի բնակիչներ, 71-ամյա Էտերիա Կարապետյանին և 39-ամյա Ալինա Նազարյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածներից Է. Կարապետյանը տեղափոխվի Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ Ա. Նազարյանն արդեն մահացած վիճակում տեղափոխվել է նույն բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



