Մոտոցիկլետներով երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի (ֆոտո, վիդեո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայկական բնապահպանական ճակատը Երեւանի Հանրապետության հրապարակից մոտոցիկլետներով երթ է սկսել դեպի Ամուլսար: Երթի նպատակն է աջակցություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են Ամուլսարի պահպանության համար:
Նախատեսվում է շարասյունով մեկնել Գնդեվազ եւ Ջերմուկ, կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 դիրքերում՝ մարդկանց հետ ծանոթանալու եւ աջակցություն հայտնելու նպատակով:
Նշենք, որ շուրջ 2 ամիս է՝ ակտիվիստները փակել են դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները՝ կանգնեցնելով հանքի աշխատանքները: Նրանք պահանջում են փակել հանքը:
Ամուլսարի հանքի աշխատողներն էլ օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերսկսել հանքի աշխատանքը:






1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



