Համացանցի աստղ Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամացանցի աստղ, ծագումով հայ ամերիկացի վենչուրային ներդրող, դերասան, պրոֆեսիոնալ պոկերի «արքա» Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։ «Մեկնում եմ Հայաստան, հետո՝ Թաիլանդ», - գրել է Բիլզերյանը: Այցի այլ մանրամասներ հայտնի չեն:
Պրոֆեսիոնալ պոկերում Դեն Բիլզերյանի առաջին մեծ հաջողությունը եղել է 2009թ.-ին՝ Պոկերի միջազգային մրցախաղին։ Նա հայտնվել է այդ մրցախաղին նվիրված հեռուստատեսային շոուի 6 դրվագներում։ Դեն Բիլզերյան համարվում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը: Նա իրեն անվանում է «պոկերի Բիլ Գեյթս»: Պոկեր խաղալով Բիլզերյանը 50 մլն դոլար է վաստակել:
«Instagram»-ում հայազգի միլիոնատիրոջ հետեւորդների թիվն անցնում է 10-ը միլիոնը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



