ՖԱ «Արցախի» գլխավոր մարզիչ. ««Փյունիկի» գլխավոր մարզիչն ասում էր կոտրել մեր երկու ֆուտբոլիստի ոտքերը»
ՍՊՈՐՏՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի վերջին խաղում «Արցախը» մրցել է «Փյունիկի» հետ և պարտվել 0:2 հաշվով:
Խաղից հետո «Արցախի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշել է, որ մրցակցի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի պահվածքն անընդունելի է:
«Ինչ-որ բան պակասում էր ոչ միայն հարձակման, այլ նաև պաշտպանման գծում: Ցավոք սրտի` Նորայր Գյոզալյանը վնասվածք ուներ: Մենք այսօր նրան ստիպված ենք խաղադաշտ դուրս բերել: Խաղը սկսեցինք նորմալ, բայց հետո խառնվեցինք: Պայքարում, կռվում էինք, բայց պետք էր ավելի հանգիստ խաղալ: Մարտավարական առումովառաջադրանքները կատարվում է, կային դրվագներ, որ պետք է խաղի ռիթմը փոփոխել: Դա է պատճառներից մեկը:
Մեր բյուջեն թույլ չի տալիս բարձրակարգ լեգիոներ ձեռք բերել: Ես լեգիոներին դեմ չեմ, ես առաջարկում եմ սահմանափակում: 10 լեգիոների փոխարեն թող լինի 5-ը: