Վանաձորում թալանել են տեղի երաժշտական դպրոցի ուսուցչուհու տունը. վնասը կազմում է մոտ 1,5 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում օգոստոսի 26-ին խոշոր չափի գողության դեպ է գրանցվել. Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձորի բնակչուհի 23-ամյա Անժելա Տ.-ն եւ հայտնել, որ օգոստոսի 25-ի ժամը 13:00-ից մինչեւ այսօր գիշերը ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ տան մուտքի դուռը բացելու միջոցով ներս են մտել բնակարան, եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ինչպես նաեւ ոսկյա ու արծաթյա զարդեր:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, գողը կամ գողերը նշված բնակարանից տարել են 7000 ՌԴ ռուբլի, 200 հազար դրամ, 300 դոլար, ինչպես նաեւ 1 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա եւ արծաթյա զարդեր: Աղբյուրի տեղեկություններով, գողոնը պատկանում է Վանաձորի թիվ 4 երաժշտական դպրոցի ուսուցչուհի, 55-ամյա Սրբուհի Ա.-ին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



