Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ զինված ուժերում. ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քաղաքացիություն ստացած հայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ զինված ուժերում, Բիլզերյանն արդեն իսկ ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Այս մասին տեղեկացրին Պաշտպանության նախարարությունից` հիշեցնելով, որ եթե անձը ՀՀ քաղաքացիություն է ստանում, ապա ավտոմատ կերպով պետք է նաև հաշվառման կանգնի:
Հիշեցնենք, որ համացանցային աստղ, հանրահայտ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն ու նրա եղբայրը՝ Ադամը, այսօր Հայաստանում մասնակցել են ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը և դիմել են իրենց առաջին հայկական անձնագիրը ստանալու համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



