Կոտայքի մարզի Նոր Գյուղի դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերյոժա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետը հիշեցրել է, որ ըստ գործող կարգի, տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ և մարզպետարանի հաստատմամբ՝ հայտարարվում է մրցույթ՝ թափուր պաշտոնը համալրելու համար:
«Ես երաշխավորում եմ մրցույթի՝ արդար և թափանցիկ անցկացումը և հորդորում տվյալ պաշտոնի պահանջներին համապատասխանող թեկնածուներին հետևել իրադարձություններին, դիմել մրցույթին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերն ու դպրոցի զարգացման ծրագիրը:
Կոտայքում բարեփոխումներն արդեն տեղի են ունենում»,-հավելել է Ռ. Պետրոսյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



