Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մրցակցային ընտրություններ առանց փաստացի ընդդիմության. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը դեռևս տրված չէ, ուստի նախընտրական պայքար, որպես այդպիսին, դեռ չկա: Սակայն այս փաստի արձանագրումն իսկ նոր հարցեր է ծնում, թե արդյոք մենք, ընդհանրապես, կտեսնենք բուռն քարոզարշավ ու սուր պայքար: Տրամաբանությունը կարծես թե հուշում է, որ ընտրապայքարում ընդգրկված քաղաքական ուժերը առնվազն համեստ կգտնվեն մի շարք պատճառներով: 

Նախ՝ սկսենք նրանից, որ առաջիկա ընտրություններում պարզապես չկա ընդդիմադիր բևեռ, և փաստացի ակնկալվում են ընտրություններ, որտեղ չկա ընդդիմության և ֆավորիտի պայքար: Այստեղ մենք հայտնագործություն չենք անում, որովհետև եթե առանձին–առանձին անդրադառնանք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ամեն ինչ առավել քան պարզ կլինի:«Քաղաքացիական պայմանագիր»: Այս կուսակցությունը ներկայումս ընտրությունների ֆավորիտներից է, ավելին՝ տարբեր հարթակներում ՔՊ–ն ներկայացվում է որպես իշխող կամ իշխանական կուսակցություն: Թե ինչքանով է այս գնահատականը ճիշտ զուտ քաղաքագիտության տեսանկյունից, բոլորովին այլ խնդիր է, սակայն փաստն այն է, որ երկրի վարչապետը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը, բացի սրանից, լայն ներկայացվածություն ունի պետական ապարատում: 

Միայն այսքանը բավարար է, որպեսզի ՔՊ–ն ընկալվի որպես իշխանական կուսակցություն: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ Երևանի ավագանու ընտրություններում տեղի է ունեցել բավական ուշագրավ տրանսֆորմացիա. եթե խորհրդարանում ինչ–որ տեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը նույնական են, ապա ավագանու ընտրություններում բովանդակային առումով «Ելք» դաշինքի կրողն է «Լուսավոր Հայաստան»–«Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը: Սակայն սա չի նշանակում, թե ԼՀԿ–«Հանրապետություն» դաշինքը ՔՊ–ի մրցակիցը, առավել ևս դասական իմաստով ընդդիմադիրը կարող է լինել: Ըստ էության՝ անզեն աչքով էլ պարզ է, որ այս դաշինքը չի կարող հավակնել ՔՊ–ի ընտրազանգվածին, որը բավական կայուն է, ինչը նշանակում է, որ ԼՀԿ–«Հանրապետություն» դաշինքը իր ձայներն ստանալու է մյուս կուսակցությունների ընտրազանգվածից և չկողմնորոշվածներից: ԲՀԿ: Այս կուսակցությունը կարելի է ասել ավագանու ընտրությունների հաջորդ ֆավորիտ ուժն է և ներկա պայմաններում փաստացի միակ քաղաքական ուժը, որն առավելագույն ձայներ ստանալու և հաղթելու ներուժ և համապատասխան ռեսուրսներ ունի, այստեղ ճշտենք, որ խոսքն առաջին հերթին քաղաքական ուժի ներուժի մասին է: Այս տեսանկյունից ԲՀԿ–ն ՔՊ–ի միակ լուրջ մրցակիցն է, և բոլորին էլ պարզ է, որ հիմնական պայքարն ընթանալու է այս երկու կուսակցությունների միջև: Սակայն արդյո՞ք մրցակից նշանակում է ընդդիմադիր: Կարծես թե՝ ոչ, որովհետև, անկախ ամեն ինչից, ԲՀԿ–ն ինչ–որ իմաստով նույնպես հեղափոխության կրողներից է, ինչպես «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և անգամ ՀՅԴ–ն: Ի վերջո, թեկուզ կոալիցիայի բացակայության պայմաններում ներկայումս մենք ունենք ազգային համաձայնության կառավարություն բնութագրմանն արժանացած կառավարություն, որի մասն են կազմում և՛ ԲՀԿ–ն, և՛ ՀՅԴ–ն: Այս գործոնն, ըստ էության, հնարավոր չէ անտեսել, ուստի ինչքան էլ մենք խոսենք Երևանի ավագանու ընտրությունների մրցակցային բնույթից, այնուամենայնիվ, դրանք բազմաբևեռ չեն: Ուստի չի բացառվում, որ և՛ ԲՀԿ–ն, և՛ ՔՊ–ն, և՛ ԼՀԿ–ն, և՛ «Հանրապետությունը» նախընտրական քարոզարշավը տանեն հեղափոխության հաղթանակի ու հեղափոխականության տրամաբանության մեջ:

Ավելին՝ վերջիններիցս շատ ավելի հեղափոխական տոնայնություններով է փորձում հանդես գալ անգամ ՕԵԿ–ը, որին հեղափոխության մասնակից կուսակցություն ընկալելու համար բավական մեծ երևակայություն է հարկավոր: Սակայն ՕԵԿ–ին թողնենք իր հոգսերի մեջ, չնայած, քանի որ հիշեցինք, նշենք, որ ՕԵԿ–ը նույնպես մասնակցում է այս ընտրություններին և, բնականաբար, փորձելու է հանդես գալ որպես հեղափոխության կրող հերթական քաղաքական ուժը, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ մենք, ի դեմս ՕԵԿ–ի, կրկին ընդդիմություն չենք տեսնելու: 

Ընտրություններին մասնակցող և համեմատաբար համեստ հնարավորություններ ունեցող մյուս կուսակցությունների պարագայում նույնպես դժվար է տեսնել ընդդիմադիր բևեռ: Այդպիսին կարող էր ընկալվել Ռեֆորմիստների կուսակցությունը, որը պրոքոչարյանական գծի մեջ է, սակայն ավելորդ է ասել, որ այս կուսակցությունը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի քաղաքական գործոն դառնալու և ընդհանրապես անցողիկ շեմին մոտենալու հավակնությունների համար:

Իհարկե, պրոքոչարյանական է ընկալվում նաև ՀՅԴ–ն, սակայն իրականության մեջ, կարծում ենք, որ ՀՅԴ–ն ունի իր սեփական օրակարգը և նպատակահարմար չէ նրան ներկայացնել որպես ընդդիմություն, ավելին՝ ՀՅԴ–ն չի էլ հավակնում ընդդիմության կարգավիճակին: Ըստ էության, վերջին 20 տարում ՀՅԴ–ն ընդդիմադիր եղել է ընդամենը մի կարճ ժամանակահատված, երբ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրվեցին հայ– թուրքական հայտնի արձանագրությունները, որոնց նկատմամբ ՀՅԴ–ն իր դժգոհությունն արտահայտեց կոալիցիայից դուրս գալով և ընդդիմադիր գործունեություն սկսելով: Այս կարճ ժամանակահատվածից հետո ՀՅԴ–ն մշտապես էլ կամ լոյալ է եղել իշխանություններին, կամ կոալիցիայի մաս կազմել, կամ էլ առնվազն համագործակցել որևէ ձևաչափով, ինչպես ներկայումս: 

«Երկիր ծիրանի»: Այս կուսակցության մասին դժվար է որևէ բան ասել, որովհետև անգամ պարզ էլ չէ՝ մենք գործ ունենք քաղաքական ուժի և քաղաքականության սուբյեկտի՞, թե՞ ինչ–որ այլ, անբացատրելի իրողության հետ, ուստի թող ներվի, սակայն «Երկիր ծիրանին» ավելի լավ է շրջանցենք: 

Վերջապես ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ՀՀՇ, «Գալա», «Ժողովրդական ուղի», «Ժառանգություն» կուսակցությունների դեպքում կրկին մենք տեսնելու են մրցակիցների, սակայն բոլորովին էլ ոչ ընդդիմության, ավելին, եթե հետևում ենք վերջին զարգացումներին, ապա ակնհայտորեն առնվազն «Ժառանգությունը» փորձում է յուրացնել հեղափոխության սոցիալական կապիտալը՝ ներկայանալով որպես ոչ միայն հեղափոխության կրող կուսակցություն, այլև ավելին՝ հեղափոխություն իրականացրած ուժ: Այս մասին են վկայում ժառանգականների հայտարարություններն ու «Ժառանգության» տեսահոլովակները, որոնցում հայտնվող իրադարձություններից ու գործիչներից «Ժառանգության» հետ կապ ունեն միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը, սակայն սա այլ քննարկման թեմա է:

Վերջապես ամփոփելով պետք է արձանագրենք, որ առաջիկա ընտրություններում որպես դասական ընդդիմադիր բևեռ կարող էր հանդես գալ Հանրապետական կուսակցությունը, որը պարզապես չի մասնակցում: Իհարկե, սա զուտ կուսակցության որոշելիքն է, սակայն մյուս կողմից առանց հստակ ընդդիմադիր բևեռի անցկացվող ընտրությունները գլոբալ առումով մի շարք վտանգներ են պարունակում, որոնցից առաջինը հակակշիռների մեխանիզմի բացակայությունն է: Ի վերջո, եթե մենք նայենք անցած տասնամյակի փորձին, ապա կարող ենք նշել, որ հեղափոխության կամ իշխանափոխության պատճառներից մեկն էլ այն էր, որ Հանրապետականը կազմաքանդեց քաղաքական դաշտը՝ գրեթե ոչնչացնելով ու վարկաբեկելով բոլոր ընդդիմադիր ուժերին, ինչի արդյունքում ստեղծվեց միակուսակցական տրամաբանության մեջ գործող համակարգ: 

Այս համակարգում կային ՀՀԿ–ի հետ մրցակցող ուժեր, սակայն ռեալ հնարավորություններ ունեցող ընդդիմադիրներ, մեծ հաշվով, չկային: Արդյունքն էլ մենք բոլորս տեսանք: Ուստի այս փորձը նկատի ունենալով, առնվազն լավ կլիներ, որպեսզի Երևանի ավագանու ընտրությունները մրցակցայինից զատ, լինեին նաև բազմաբևեռ՝ հստակ հակակշռող կողմերով: Սակայն ՀՀԿ–ն, որպես ինքն իրեն ընդդիմություն հայտարարած ուժ, հրաժարվեց մասնակցել, ուստի մեզ մնում է հուսալ, որ գոնե մոտ ապագայում կձևավորվի որոշակի ընդդիմադիր առանցք, առանց որի իշխանությունը կարող է դառնալ պարզապես անարդյունավետ: Իսկ դա մենք արդեն տեսել ենք: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՆախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»