Նախարարը եկամտի 9 աղբյուր է ունեցել. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը դեռևս հրապարակված չէ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում: Այնտեղ կան միայն նրա՝ 2017 թ. պատգամավորի պաշտոնը ստանձնելու և 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
Ըստ տարեկան հայտարարագրի՝ Զեյնալյանի դրամական միջոցները կազմում են 4 միլիոն 580 հազար դրամ, 19 հազար 570 ամերիկյան դոլար և 2340 եվրո: Եկամուտներն էլ կազմել են 7 միլիոն 57 հազար դրամ, որից 3 միլիոն 992 հազար, 12 հազար, 37 հազար, 1 միլիոն 252 հազար դրամները աշխատավարձ են, 344 հազար դրամը՝ կենսաթոշակ, 100 հազար դրամը՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ, իսկ 965 հազար և 300 հազար դրամներն էլ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված գումար: Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի էլ՝ նախարարն ունի երեք անշարժ գույք, երեքն էլ՝ բնակարան:
Հավելենք, որ Զեյնալյանը կգլխավորի Երևանի ավագանու ընտրության «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում