Ռազմական ոստիկանությունը կաշառքի և խարդախության դեպք է բացահայտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 2018 թվականի օգոստոսի 24-ին, նախնական համաձայնությամբ զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացի Ն.Ա.-ից զգալի չափով գումար հափշտակելու պահին, բռնվել և Երևան քաղաքի Աթոյան փողոցից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն ձերբակալվել է, իսկ քաղաքացի Ա.Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



