Հայաստանում ավելացել է շտապօգնության մեքենաների ու ռեանիմոբիլների թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի շտապօգնության մեքենաներն ու ռեանիմոբիլների թիվը կավելանա 190-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջը:
«Հայաստանում շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների պակաս չի լինելու: Հանրապետության ողջ ավտոպարկը կթարմացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Կանոնակարգվում է նաև հարցը, թե ում համար պետք է անվճար լինի մի քաղաքից մյուս քաղաքի բուժհաստատություն տեղափոխումը: Հաստատված է նաև ըստ մարզերի ՇԲՕ նոր բարձրակարգ մեքենաների բաշխացուցակը»,-ասված է հրապարակման մեջ:
Շտապօգնության գծային մեքենաների թիվը կհամալրվի 135-ով, իսկ ռեանիմոբլիների քանակը կավելանա 55-ով: Դրանք կբաշխվեն Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում:

1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



