Փոխնախարարը հայտարարագրել է 5 անշարժ գույք և «LEXUS» մակնիշի մեքենա. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենա և հինգ անշարժ գույք, որից երկուսը բնակարան, երեքը՝ հողամաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 18 միլիոն 500 հազար դրամ ու 16 հազար 300 եվրո:
Փոխնախարարի դրամական միջոցները նույնպես քիչ չեն՝ 4 միլիոն 600 հազար դրամ, 7 հազար 800 ամերիկյան դոլար և 3100 եվրո: Դե, իսկ եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 530 հազար դրամ և ստացվել 3 միլիոն դրամ աշխատավարձից և 1 միլիոն 530 հազար դրամ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



