Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բորուսիա Դորտմունդ
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պակո Ալկասերը կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Դորտմունդյան ակումբը ֆուտբոլիստին վարձակալել է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Պայմանագրի մեջ ներառված է տրանսֆերն ամբողությամբ գնելու իրավունք:
Նախկինում հաղորդվում էր, որ վարձակալության համար «Բորուսիան» կվճարի 2 մլն եվրո, իսկ տրանսֆերն ամբողջությամբ կարող է գնել 26 մլն եվրոյով:
Ալկասերը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Վալենսիայից» 2016 թվականին: Կատալոնացիներն այդ ժամանակ խաղացողի համար վճարել էին 30 մլն եվրո:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



