Հրդեհ Երևան-Երասխ ավտոճանապարհին. այրվել է 12 ավտոմեքենայի կմախք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 29-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ և խոտածածկ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել` 16:16-ին: Այրվել է մոտ 700 քմ խոտածածկույթ, 12 չշահագործվող ավտոմեքենայի կմախք և ջերմահարվել 7 խաղողի վազ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



