Թուրքական պետական հեռուստաընկերությունը դադարեցրել է ամերիկյան կովբոյների մասին ֆիլմերի ցուցադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական պետական TRT հեռուստաընկերությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի ֆոնին դադարեցրել է ամերիկյան կովբոյների մասին ֆիլմերի ցուցադրությունը, այս մասին հաղորդում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։
Հայտնի է, որ դրա փոխարեն հեռուստադիտողներին ցուցադրվել է թուրքական կինոնկար։ Կովբոյների մասին ֆիլմերի շարքը թուրքական պետական հեռուստաալիքը ցուցադրում էր սկսած 1980-ականներից՝ ամեն կիրակի առավոտյան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



