Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կառափնարանի» դիտորդներն ու հասարակության իրական տրամադրությունները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի անգամ Ուինսթոն Չերչիլը ելույթից առաջ լրագրողներից մեկի հարցին` իրո՞ք հաճելի չէ, որ երբ ելույթ եք ունենում, դահլիճը լեփ–լեցուն է լինում, նա պատասխանում է. «Նույնիսկ շատ հաճելի է, բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ լեփ–լեցուն դահլիճը, չեմ կարող չմտածել այն մասին, որ եթե ելույթ չունենայի, այլ բարձրանայի կառափնարան, հաստատ կրկնակի ավելի մարդ կհավաքվեր»:

Հիրավի, հասարակական տրամադրությունների ավելի դիպուկ գնահատական ներկայումս էլ դժվար է գտնել՝ լինի դա հայաստանյան, թե որևէ այլ հանրություն: Հասարակությունն, ընդհանրապես, չափազանց բազմաշերտ է, իսկ հանրային կարծիքն ու տրամադրությունը՝ չափազանց հեղհեղուկ: Այսօր վարչապետին, նախարարին կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի փողոցում մարդիկ կողջունեն, նրա «ցավը կտանեն», նրա «կյանքին կմեռնեն» և այլն, իսկ վաղը կրկնակի ու եռակի ոգևորությամբ կհայհոյեն, կպարսավեն ու կպահանջեն բանտ նստեցնել կամ էլ ավելի «թունդ» պատիժ սահմանել:

Սա հանրության մտածողության բնույթն է, առնվազն մեր ներկայիս հանրության, որը հաճախ չափից ավելի է քաղաքականացված, որի ակնկալիքները վարչապետից կամ նոր իշխանությունից չափից ավելի են ճոխացված: Սա պետք է ցանկացած իշխանություն առավելագույնս գիտակցի, որովհետև նախկին նախագահներից ու պաշտոնյաներից ցանկացածին հասարակության որոշակի շերտեր խոնարհումով ողջունում էին, իսկ թիկունքից հայհոյում: Սա ոչ թե վատ է կամ լավ, կամ, առավել ևս, ցույց է տալիս հանրության որակը, այլ պարզապես այդպիսին է հանրային տրամադրությունը, այն շատ արագ պտտվում է 180 աստիճանով: Ասվածի օրինակները բազմաթիվ են, մեր երկրի գրեթե բոլոր ղեկավարներին հանրությունը կամ դրա մի հատվածը ընդունել է ծափողջույններով, ճանապարհել սուլոցներով և կրկին ընդունել ողջույններով: Դա էլ որոշակիորեն հանրության դժգոհության արտահայտության ձևերից մեկն է

Այս ամենից զատ՝ հասարակությունը ավելի քան շերտավորված է՝ արժեքային, մշակութային, սովորութային, տնտեսական, սոցիալական ու մի շարք այլ գործոններով պայմանավորված, սա էլ իր հերթին նշանակում է, որ եթե այս կամ այն անհատին, գործչին կամ պաշտոնյային սիրում ու ողջունում են շուկայում, փողոցում, որևէ գյուղում կամ քաղաքում, դա դեռ չի նշանակում, թե նա վայելում է համայն ժողովրդի սերն ու հարգանքը, նույնը՝ նաև ատելության պարագայում: Եթե շատ կոպիտ համեմատականներ տանենք Ֆեյսբուքի հետ, ապա կարող ենք ասել, որ եթե ֆեյսբուքյան որևէ հարթակում մեկին հայհոյում են, դա չի նշանակում, թե մեկ այլ հարթակում նրան չեն հերոսացնում: Ի դեպ, ֆեյսբուքի մասին: 

Այս սոցիալական ցանցն այսօր այնքան է մտել մեր առօրյա, այդ թվում՝ պետական կառավարման ու պաշտոնյաների առօրյա, որ  երբեմն տպավորություն կարող է առաջանալ, թե Ֆեյսբուքում կատարվում է այն, ինչ կատարվում է հասարակության կյանքում: Սա չափազանց վտանգավոր միտում է, որը սպառնում է երկրորդ պլան մղել իրական հանրային տրամադրություններն ու գործընթացները: Շատ ավելի վտանգավոր է, երբ նման միտումներ են հայտնվում պաշտոնական շրջանակներում: Այս տեսանկյունից, տարընթերցումներից խուսափելու համար նշենք, որ բոլորովին էլ չենք թիրախավորում պետական բարձրագույն պաշտոնյաների ֆեյսբուքյան ուղիղ եթերներն ու ակտիվությունը, բոլորովին էլ ոչ, նման ակտիվությունը գուցե և շատ դրական է՝ առնվազն հանրային բավական մեծ շերտի հետ ուղիղ հարաբերությունների տեսանկյունից:

Սակայն մյուս կողմից հասարակությունը Ֆեյսբուքը չէ, ավելին՝ բուն հասարակության հասարակական իրական տրամադրությունների ու սոցիալական ցանցերի միջև կան խոշոր անջրպետներ, հենց սա է վտանգավոր երկրի ղեկավարության ու ընդհանրապես ցանկացած ուժի համար, որը կարող է պարզապես չտեսնել իրականությունը կամ դրա մասին դատել սոցցանցերի մակարդակում: Ի դեպ, նշենք, որ խնդիրը բազմակողմանի է և բարդ, քանի որ հասկանալի է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, համացանցի ու սոցիալական ցանցերի տարածման ներկայիս իրավիճակում, շատ բարդ է գտնել այն ոսկե միջինը, որտեղ ներառված կլինեն և՛ մեդիահարթակը, և՛ սոցցանցերը, և՛ այս ամենից դուրս գտնվող հանրությունը, սակայն մյուս կողմից ղեկավարները խնդիրները լուծելու համար են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՆախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր