Մոսկվայի կրկեսներից մեկում առյուծը հարձակվել է կենդանի վարժեցնողի վրա (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի Մեծ կրկեսի կենդանի վարժեցնող Ալեքսեյ Մակարենկոյի վրա առյուծ է հարձակվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին՝ փորձի վերջում, երբ գիշատիչները հեռանում էին մանեժից: Կենդանիները պետք է շարժվեին որոշակի հաջորդականությամբ, սակայն առյուծներից մեկը սկսել է հետապնդել մյուսին:
Բախումը կանխելու համար կենդանիներ վարժեցնողները փակել են առյուծի ճանապարհը, և նա անմիջապես հարձակվել է Մակարենկոյի վրա:
Նշվում է, որ Մակարենկոն ձեռքի վմասվածքներ է ստացել, սակայն այժմ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



