ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ բողոք է ներկայացրել ԱՀԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն բողոք է ներկայացրել Ռուսաստանի դեմ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում` վիճարկելով ամերիկյան ապրանքների ներկրման դեմ կիրառված «հատուկ պաշտպանական միջոցը», որը ՌԴ-ն ներդրել է ի պատասխան ներկրվող պողպատի եւ ալյումինի համար սահմանված ԱՄՆ-ի մաքսատուրքերին, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է ԱՀԿ կանոնները, քանի որ նրա լրացուցիչ մաքսատուրքերը կիրառվում են միայն Միացյալ Նահանգներից ապրանքների, այլ ոչ թե որեւէ այլ երկրի ապրանքների նկատմամբ, բացի այդ մաքսատուրքի դրույքաչափերը բարձր են ԱՀԿ-ի անդամակցության պայմաններով թույլատրելի առավելագույն չափից:
Ռուսաստանը 60 օր ունի վեճը կարգավորելու համար, որից հետո ԱՄՆ-ն կարող է ԱՀԿ-ից խնդրել խումբ ստեղծել որոշում կայացնելու համար:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



