Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ՀՀԿ–ին բացասական կերպարի խարանից մաքրվել չի հաջողվի, անգամ մինչև 22 թվականի ընտրություններ». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Նարեկ Գալստյանի դիտարկմամբ, վերջին 20 տարիների ընթացքում մեկ իշխող կուսակցության կողմից քաղաքականություն թելադրելու հնարավորությունից զրկվելուց և իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտն ինչ–որ տեղ կոլապսի է ենթարկվել: Վակուումային այդ իրավիճակի պատճառն, ըստ նրա, խոսում է կուսակցական համակարգի անկատարության մասին: 

«Բանն այն է, որ այդ տարիների ընթացքում մեզ մոտ ձևավորվել էր մեկ գերիշխող կուսակցության համակարգ, որն անընդհատ իշխանության ղեկին էր: Մյուս կուսակցությունները հիմնականում եղել են իշխող կուսակցության կրտսեր գործընկերները: Այդ հինավուրց ու խորը արմատներ գցած «ծառի» տապալվելուց հետո դաշտում վակուում է առաջացել, և քաղաքական արևին սկսել են ձգտել շատ ու շատ կուսակցություններ: Նաև շատ ու շատ քաղաքական խմբեր են ի հայտ եկել, որոնք ցանկանում են իշխանության մաս դառնալ: Եվ բավականին մեծ է հավանականությունը, որ մենք այլ կուսակցությունների ծնվելուն ականատես կլինենք»,– ասաց Ն. Գալստյանը

Սա որոշակի ակտիվություն է բերելու քաղաքական դաշտում, համոզված է քաղաքագետը, բայց, մյուս կողմից, քաղաքագիտական տեսանկյունից ավելի ուշագրավ է «ծառի» տապալումից հետո տեղի ունեցած իրադարձությունների ամբողջությունը: 

«Տեսադաշտում հայտնված քաղաքական ուժն իշխող դիրք գրավեց Նիկոլ Փաշինյանի հեղինակության գերակշռող լինելու, ոչ թե իր կուսակցության շնորհիվ: Բայց այդ դաշտում նույնպես պետք է որոշակի վերադասավորումներ լինեն, որպեսզի Փաշինյանի իմիջը տրանսֆորմացվի որպես ինստիտուցիոնալ իմիջ: Խոսքը «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցությունների մասին է»,– ասաց Ն. Գալստյանը:

Ինչ վերաբերում է առաջիկայում սպասվող վերադասավորումներին, ապա, ըստ քաղաքագետի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ որոշակի քաղաքական էներգիայի պարպումից հետո շատ ավելի տեսանելի կլինի, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ով ուր է ցանկանում գնալ: Իսկ բուն պայքարը ոչ թե գաղափարախոսական է լինելու, այլ՝ գաղափարական, քանի որ ողջ աշխարհում զարգացումներն այդպիսին են: 

«Ազդեցիկ են դառնում այն կուսակցությունները, որոնք տարբեր գաղափարների կուսակցություններ են և այդ հենքի վրա են հասնում իշխանության, ինչպես Մակրոնի կուսակցության դեպքում եղավ: Կարծում եմ՝ առաջիկայում կտեսնենք այդպիսի մրցապայքար, ինչը շատ ուրախալի է»,– ասաց Ն. Գալստյանը:

Քաղաքագետի կարծիքով, առաջիկա խորհրդարանական ընտրությունները թեև բավականին բարդ են ընթանալու, սակայն մարդիկ առավելապես իրենց քվեն կնախընտրեն տալ ոչ թե ծրագրերին, այլ՝ անձանց: Եվ քանի որ պարզ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում կադրային հարցերն ակնառու են, ապա չի բացառվում, որ հրապարակում նրան ընտրած մարդիկ գնան այլ ճանապարհով: Ավելին, հրապարակում ոչ թե Փաշինյանի կուսակցությունը վարչապետի պաշտոնում իր թեկնածուին ներկայացնելու լիազորություն ստացավ, այլ անձամբ Փաշինյանը, անկախ նրանից, թե ով է իր քաղաքական հենարանը:

Խոսելով Է. Շարմազանովի օրերս արած այն հայտարարության մասին, որ Հանրապետականը խորհրդարանը լուծարելու անհրաժեշտություն չի տեսնում և մինչև 22 թվականը պատրաստ է աշխատել, Ն. Գալստյանը տեսակետ հայտնեց, որ ստեղծված իրավիճակի պայմաններում ՀՀԿ–ն փորձում է իր հաշվարկներով առաջ գնալ: 

«Նրանք կփորձեն հնարավորինս ձգել ժամանակը, ժամանակ առ ժամանակ հարվածել ներկա իշխանություններին՝ ձգտելով նրանց իմիջը թուլացել: Կփորձեն նաև նոր իմիջով, վերակազմավորված, նոր դեմքով հանդես գալ, բայց միևնույն է, ՀՀԿ–ի 20 տարվա դոմինանտ կուսակցություն լինելու կերպարը և այդ ընթացքում նրանց կատարած գործողությունները չեն մոռացվի: Այսինքն, նրանց բացասական կերպարի խարանից մաքրվել չի հաջողվի, անգամ մինչև 22 թվականի ընտրություններ»,– ասաց Ն. Գալստյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի քաղաքականություն վերադառնալով նոր վերադասավորումների և քաղաքական նոր ծանրության կենտրոն ձևավորելու մասին, քաղաքագետը նշեց, որ չնայած նրա պոտենցիալին, այնուամենայնիվ, Քոչարյանը նույնպես բավականին բացասական իմիջ և, բնականաբար, նույնանման հիշողություններ է արթնացնում, ինչը պակաս կարևոր չէ: Իսկ նախկին իշխանությունների կողմից ռևանշի հնարավորությունը նա բավականին քիչ է համարում:

«Որոշ շրջաններում միգուցե ՀՀԿ–ն կարողանա վերականգնել իր իշխանությունը, բայց հանրապետության մասշտաբով՝ համապետական իշխանական բոլոր մարմիններում, ես կարծում եմ, որ իրենց դիրքերը վերականգնելու հնարավորություն չեն ունենա»,– ասաց Ն. Գալստյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»ՇարժումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՀայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԼՀԿ թիմը Գյումրիում էՉեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ