Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նախկին իշխանությունների օրոք սնանկացած գործարարը հրավիրում է նոր իշխանությունների ուշադրությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին անգամ չէ, որ նախկին գործարար Սամվել Հարությունյանը փորձում է լրատվամիջոցների օգնությամբ իշխանությունների ուշադրությունը հրավիրել Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի  կողմից իր հանդեպ իրականացրած գործողությունների ու դրանց հետևանքների վրա: Բայց, գործարարի խոսքով, քանի որ դեսպանը բավականին լավ պաշտպանված է եղել իշխանությունների կողմից, իր բողոքներն այդպես էլ ոչ մի արդյունք չեն տվել: 

Հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, Ս. Հարությունյանը հույս ունի, որ նոր իշխանությունները չեն անտեսի իր բողոքներն ու անպայման կանդրադառնան դրանց, քանի որ բացի ասելիքից, նա բավականին ապացույցներ ունի, որը պատրաստ է ներկայացնել պատկան մարմիններին:

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում նախկին գործարարը պատմեց, որ 2003 թվականին Ա. Թումանյանը Սամվել Հարությունյանին առաջարկել է իրեն և Մանուկյանների ընտանիքին պատկանող բիզնեսները ղեկավարել՝ խոստանալով նաև, որ նրա հանդեպ ազնիվ ու արդար կվարվի: Կարճ ժամանակ աշխատելուց հետո, երբ տեսել է, որ խոստացված պայմանները և իրականությունը իրար հետ որևէ աղերս չունեն, որոշել է հեռանալ այդ ընկերություններից:

«Երեք ու կես տարի աշխատեցի, որից հետո Արտաշես Թումանյանին ասացի, որ այլևս ոչինչ չեմ ուզում, բայց մեկ պայմանով եմ հեռանում, որ «Վանշիկ» ԲԲԸ–ի 374 բաժնետերերից ինչ որ խլել են, պետք է նրանց հետ վերադարձնեն: Նրանք սկսեցին բանկով գումարներ փոխանցել բաժնետերերին, ինձ էլ վստահեցնում էին, որ ամեն ինչ լավ է լինելու: Բայց հետագայում ես հասկացա, որ այդ ամենը պլանավորված է իրականացվում, որ ես, որպես այդ ընկերության տնօրեն, առնչվեմ այդ ամենին: Հետագայում էլ սկսեցին ինձ կեղծիքների մեջ մեղադրել ու խլեցին իմ ունեցվածքը»,– ասաց Ս. Հարությունյանը:

Նախկին գործարարը, ով սկզբում զբաղվել է շինարարական աշխատանքների բիզնեսով և զուգահեռ փորձել է արտադրական ձեռնարկություններ զարգացնել, մինչև Ա. Թումանյանի հետ գործ ունենալն աշխատել է «Վանշիկ» ԲԲԸ–ում որպես տնօրեն: Հետագայում այն սնանկացել է, ըստ նրա, Թումանյաններին պատկանող ընկերությունների միջոցով, իսկ բաժնետերերին զրկել են սեփական ունեցվածքից: 

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինչ հանցագործության մասին գիտեք, անպայման հայտնեք, մամուլում գրեք, ես էլ ուզում եմ բարձրաձայնեմ և ամեն կերպ օգնեմ, որ վերջապես այս հարցում էլ արդարությունը վերականգնվի: Ես շատ եմ տուժել, ինձ նստացրել են Նուբարաշենում, և եթե ես հացադուլ չանեի, մինչև հիմա այնտեղ կլինեի: Առանց համապատասխան փաստաթղթերի, առանց իրավական հիմքերի, հարկայինի ինչ–որ մի քննիչի ցուցումով, առանց վարույթ հարուցելու, մեր տունը խուզարկել են, փորձել են կնոջս ոստիկանության մեքենայով տեղափոխել Երևան՝ հարցաքննության: 

Ես պահանջեցի օրենքով հիմնավորել իրենց գործողությունները: Հետագայում ինձ վրա մի քանի քրեական գործեր հարուցվեցին, թե ես, իբր, աշխատանքի վայրից բարութ եմ գողացել և այլն: Այսինքն, ամեն կերպ սնանկացրեցին մեր բոլոր ընկերությունները և ինձ: Հիմա այդ բոլոր գործերը վերաքննելու ենթակա են, քանի որ ես նոր ի հայտ եկած հանգամանքներ եմ հայտնաբերել, որոնք նույնպես պարզաբանման կարիք ունեն»,– ասաց Ս. Հարությունյանը:

Ըստ նախկին գործարարի, Ա. Թումանյան – Ս. Հարությունյան թշնամանքը շարունակվել է նաև 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Իրանում Հայաստանի ներկայիս դեսպանը կարողացել է վերևներին տեղեկացնել, որ Հարությունյանը Սերժ Սարգսյանին դեմ է քվեարկելու: 

«Ինքը գիտեր, որ ես Սերժ Սարգսյանին չեմ ընտրելու: Դա ինձ համար սկզբունք էր, իսկ Թումանյանի քաղաքական հենարանը ՀՀԿ–ն էր: Իմ կաբինետում պատից կախել էի բաժանվող ընտրակաշառք 5000 դրամը, և Թումանյանն այդ ֆոնի վրա ինձ նկարել է տվել և ուղարկել է իշխանություններին: Նման քայլերով նա իր քաղաքական հենարաններն է պահպանել և ամրապնդել, մյուս կողմից՝ ամեն ինչ արել է, որ ինձ ջարդեն, փշրեն: Այդ մարդկանցից մեկն էլ եղել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով ժամանակին Թումանյանի ենթական է եղել: Հետագայում նրանց հարաբերությունները բավականին վատ էին, բայց այդ ժամանակ միասին բավականին սերտ էին: Ա. Թումանյանը նաև հովանավորներ է ունեցել ԱԱԾ–ում և այդ բոլոր ուժերը նա օգտագործում էր ինձ ջարդելու համար»,– ասաց Ս. Հարությունյանը:

Իշխանությունների ուշադրությունը մամուլի միջոցով նա փորձել է հրավիրել նաև 2012 թվականին: Ի պատասխան, Իրանում ՀՀ դեսպանը հերքել է իրեն հասցեագրված մեղադրանքները՝ նշելով. «…ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ դրանցում բերված բոլոր պնդումները կեղծ են ու մտացածին: Մինչև 1999թ. Սամվել Հարությունյան անունով մարդ չեմ ճանաչել: Սակայն առանց իմ գիտության նա կամովին իր եղբոր հետ Վանաձորում ջանասիրաբար քարոզչություն է կատարել իմ՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուի օգտին: 

Նույն կերպ ձեռք է բերել իմ վստահությունը և սողոսկել իմ անձնական շրջապատ: Արդյունքում նշանակվել է իմ բարեկամներին պատկանող «Քարաբերդ» ընկերության տնօրեն: Հետագայում «Քարաբերդի» սեփականատերերը պարզել են, որ սույն տնօրենը տարիներ շարունակ զբաղված է եղել իրենց ունեցվածքի յուրացմամբ»:

Անդրադառնալով Ա. Թումանյանի այս պարզաբանմանը՝ Ս. Հարությունյանն էլ իր փաստարկները ներկայացրեց: «Երբ ես եղել եմ մեծ ունեցվածքի տեր, իսկ ինքը Վանաձոր քաղաքից ուզում էր պատգամավոր ընտրվել, ինքն էր մարդկանց ուղարկում մեզ հետ խոսելու համար: Այն ժամանակ ինքը նույնիսկ չէր կարողանում մեր տուն գալ: Այսինքն, ինքն է խնդրել, որ ես իրեն օգնեմ, և ես ունեմ դրա ապացույցը, որն ավելին է, քան իմ ազնիվ խոսքը»,– խոսքը եզրափակեց Ս. Հարությունյանը:

Հ.Գ. – Ի դեպ, Ս. Հարությունյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ ինքը գտի, թե ուր են գնացել Լինսի ծրագրից թալանված միլիոնավոր դոլարները: «Գիտեմ, թե ում և ինչքան կաշառք է տվել Թումանյանը, որ ազատվել է այդ թալանի պատասխանատվությունից: Գիտեմ՝ ուր է գնացել «Վանշիկ» ԲԲԸ–ի սնանկությունից աշխատած 200 միլիոն դրամը և մատնացույց կանեմ, թե ինչպես այն վերադարձվի պետբյուջե: Գիտեմ, թե ինչպես պիտի վերագործարկվեն ինձ պատկանող «Ստանկոմետ», «Կարատ» և «Կոնկուրենտ» ընկերությունները: Գիտեմ, որ կարճ ժամանակում կվերականգնեմ աշխատատեղերը: Սակայն մի բան չգիտեմ, արդյոք հեղափոխությունը կհասնի՞ Լոռի, թե դատական համակարգը և իրավապահները պիտի շարունակեն ծառայել «Մանվելիկին» և նպաստել, որ մեր տնտեսությունը քանդելով լցվի «Մանվելիկի» արտասահմանյան հաշիվները»,– գրել է նախկին գործարարը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել