ՄԻՊ աջակցությամբ մայրը հնարավորություն է ստացել տեսակցել իր անչափահաս երեխաներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկու մանկահասակ երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր երեխաներին տեսակցելու հարցում: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Դիմումատուն Պաշտպանին տեղեկացրել է, որ մինչև դատարանը կորոշի երեխաների բնակության վայրի հարցը, խնամակալության և հոգաբարձության մարմինը որոշել է շաբաթական 2 օր երեխաներին տեսակցելու հնարավորություն տալ, մինչդեռ ամուսինը չի թույլատրում:
Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ են ուղարկվել պատկան մարմիններին՝ վկայակոչելով օրենսդրական կարգավորումները:
Արդյունքում, հարցը կարգավորվել է: Դիմումատուն ևս Պաշտպանին տեղեկացրել է, որ անխոչընդոտ կարողանում է տեսակցել երեխաներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



