Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թվային հեռարձակման կցուրդ սարքերը շուտով կմատակարարվեն Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանը դեռևս հունիսին ավարտել է երկրի ողջ տարածքը թվային ծածկույթով ապահովելու գործընթացը: Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն հասանելի է թվային հեռարձակումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի նախարարությանն առընթեր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոընդունիչ ցանց»  ՓԲԸ-ի ղեկավար Գրիգոր Ամալյանն ասաց, որ ստեղծվել է թվայնացման ամբողջ տեխնիկական ենթակառուցվածքը և կատարվել են  համակցումները բոլոր հեռուստաընկերությունների հետ: Հայաստանում հունիսից լիարժեք մատակարարվում է թվային ազդանշան:

«Թվային լիարժեք հեռարձակման անցնելու համար աշխատանքներ են  ընթանում  ևս 2 ուղղությամբ: Առաջին ուղղությունը օրենսդրական բարեփոխումների և կարգավորումների մշակումն ու իրականացնում է, որը իրականացնում է օրենսդիր մարմինը, մյուսը  սոցիալապես անապահով մարդկանց թվային ազդանշան ստանալու համար կցուրդ սարքերի տրամադրումն է, որը ՀՀ կառավարության իրավասությունների շրջանակում է»,- նշեց Ամալյանը:

Այս ուղղությամբ, ՀՀՌՑ ղեկավարի տեղեկացմամբ, աշխատանքներ արդեն տարվում են: Հայտարարվել է մրցույթ կցուրդ սարքերի ձեռք բերման համար, կա հաղթող կազմակերպություն, որը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետություն կցուրդ սարքերի մատակարարմանը:

«Կառավարությունն իր քայլերն արել է, շուտով մենք կունենանք այդ սարքերի մատակարարումը: Մշակված է օրենսդրական կարգավորումների համակարգ, իսկ տեխնիկական համակարգը գործում է դեռևս ամռան ամիսներից»,- հավելեց նա:

Նախատեսված է, որ թվային հեռարձակման անցնելուց հետո, ամբողջովին պետք է դադարեցվի անալոգային հեռարձակումը 2016-ի հունվարի 1-ին: Սակայն եթե առաջանա այնպիսի իրավիճակ, որ սոցիալապես անապահով ընտանիքներն ամբողջությամբ ապահոված չլինեն սարքերով, գուցե օրեսդիր մարմինն ու երկրի ղեկավարությունը որոշում կայացնեն անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետների երկարացման:

Դա, ըստ Ամալյանի,  ցանկալի սցենար չէ, քանի որ անալոգային հեռարձակման  անջատումը ոչ թե ներքին ցանկություն կամ անհրաժեշտություն է պետության համար, այլ միջազգային պայմանավորվածությունների շրջանակներում է: Կա միջազգային կարգավորում, որը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության վրա, բոլոր պետությունները կոորդինացնում են թե ընդհանուր հաճախություններն ինչպես օգտագործել:

Անդրադանալով նաև թվային հեռարձակման առավելություններին անալոգայինի նկատմամբ, ՀՀՌՑ ղեկավարը նշեց, որ թվային հեռարձակումն ունի 3 գլոբալ առավելություն՝ հեռարձակման բարձր որակ, ինտերակտիվություն, որը հնարավորություն է տալիս հեռուստադիտողին իր նախընտրությամբ օգտվել հեռուստաալիքներից և հեռահաղորդակցական էկոնոմիկայի առավելություններ:

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակմանն անցման ծրագրի համար նախատեսվող  ծախսը կազմում է 16.9 մլն դոլար, որից 2.5 մլն նախատեսված է բացառապես կցուրդ սարքերը ձեռք բերելու համար :

Յոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ