Թրամփը պատրաստվում է 200 մլրդ դոլարի մաքսատուրքեր սահմանել Չինաստանի համար. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ 200 մլրդ դոլարի չափով նոր մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների ներկրման համար:
Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, Սպիտակ տան ղեկավարը դեռևս որոշում չի կայացրել, սակայն կարող է նոր մաքսատուրքեր սահմանել մի քանի քայլով:Գործակալությունը կարծում է, որ մաքսատուրքերը կարող են վերաբերել ներկրվող ծովամթերքներին, ընկուզեղենին, մրգերին և կհասնեն 25 տոկոսի:
Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփին խնդրել են հաստատել այս տեղեկությունը, որին ի պատասխան՝ ամերիկացի ղեկավարը միայն ժպտացել է և ասել, որ գործակալությունն «այնքան էլ չի սխալվում»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ուժի մեջ են մտել Չինաստանից ներկրվող 279 անուն ապրանքի համար սահմանված 25 տոկոսի չափով մաքսատուրքերը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



