Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հանձնաժողովի անդամները հիմնականում ձեռքները վեր բարձրացրած էին նիստերի մտնում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրականում ամբողջ մենաշնորհային դաշտը վաճառված է օտարերկրյա ընկերություններին: Այսինքն՝ հեռահաղորդակցությունը, էներգետիկան, գազը, բոլորը տրված է օտարին՝ սեփականության իրավունքով, իսկ ջուրը՝ ընդամենը կառավարման իրավունքով է հանձնվել ֆրանսիացիներին: Ասել է թե, ցանկացած պահի մենաշնորհների սեփականատերերը կարող են ժողովրդին մատակարարվող գազի, էլեկտրաէներգիայի և հեռահաղորդակցության «ռուբիլնիկն» անջատել ու մեկ վայրկյանում երկիրը մթի, ցրտի ու խավարի անդունդը գլորել:

Հասարակական պաշտպանների միության նախագահ Արամ Գրիգորյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս բարձրաձայնել են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փաստացի չի իրականացնում իր գործառույթը՝ չի պաշտպանում սպառողի շահերը: Այն ոչ թե պետության որոշումները դակողի դերում պետք է լիներ, այլ հավասարակշռողի, անկախ և՛ իշխանություններից, և՛ ծառայություններ մատուցող ընկերություններից: Եվ մասնավորի շահերը սպասարկելու փոխարեն նա պետք է սպառողների շահերով առաջնորդվեր: 

«Սակագները պետք է ձևավորվեին այդ հավասարակշռման պայմաններում: Մենք մշտապես բարձրաձայնել ենք այս խնդիրը: Ինչ վերաբերում է «Վեոլիա ջուր» ընկերություն–ՀԾԿՀ աղմուկին, ապա հանձնաժողովը որևէ գործարքի չպետք  է գնար: Դա օրենքի խախտում է: Նազարյանը երբ ասում է, որ ինքը կապ չունի ջրի սակագնի սահմանման հետ, այդտեղ որոշակի ճշմարտություն կա, բայց պետք է հասկանալ, թե ինչու կապ չունի հանձնաժողովը դրա հետ: Երբ ժամանակին պայմանագիր էր պատրաստվում «Վեոլիա ջուր» ընկերության և Հայաստանի կառավարության միջև, այդ գործընթացին մասնակցում էր նաև ՀԾԿՀ–ն: Եվ ինքը պարտավոր էր այնպիսի պայմանագրի հավանություն տալ, որպեսզի հետո սակագնի ձևավորման հարցում ինքը գործառույթ ունենար: Բայց պայմանագիր է կնքվել, որտեղ իրականում հանձնաժողովն անելիք չունի: Կարող է ընդամենը սակագնի ճշգրտում իրականացնել՝ ելնելով էլեկտրաէներգիայի գնի, ինֆլ յացիայի և ջրի օգտագործման ծավալների տատանումներից»,– ասաց Ա. Գրիգորյանը: 

Այսինքն, ջրի սպառման ծավալների ուսումնասիրությունը, որը բավականին շոշափելի դեր պետք է ունենար սակագնագոյացման վրա, հանձնաժողովականները չեն կարող իրենց «վրայից գցել»: Առավել ևս, որ ՀԾԿՀ մոնիթորինգի վարչությունը բավականին մեծ է և պետք է որ կադրերի պակաս չունենար և կարողանար այդ գործով զբաղվել ի շահ ժողովրդի: Բայց արի ու տես, որ նրանք էլ ոչ մի գործ չեն արել: 

«Երկրի զարգացման քաղաքական իրավիճակը ստիպել է, որ հանձնաժողովը գործի այնպես, ինչպես գործել է: Իսկ հանձնաժողովն էլ չի փորձել որպես անկախ մարմին հանդես գալ: Եթե երկրի վարչապետն ու նախագահը ինչ–որ բան են ասել, ապա հանձնաժողովը պետք է այնքան կշիռ ունենար, որ կարողանար ասել, որ պարտավոր չի իրականացնել: Ավելի լավ կլիներ, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները զրկվեին իրենց աթոռներից, քան իրականացնեին այն, ինչ Հայաստանում իրականացրել են: Նման կառավարումն անթույլատրելի էր: Փաստորեն, հիմա մենք Իրանից չենք կարողանում գազ ներկրել, քանի որ գազատարները 100 %–ով պատկանում են ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Նման իրավիճակում հայտնվեց Հայաստանը 2013 թվականի դեկտեմբերի 2–ին, երբ Ռուսաստանի հետ կնքեց ստրկացուցիչ գազային պայմանագիրը»,– ասաց Ա. Գրիգորյանը: 

Կարճ ասած՝ հիմա մենք կախված ենք օտարերկրյա ընկերությունների ցանկություններից, իսկ եթե ընդամենը գազատարը մեր սեփականությունը լիներ, մենք կկարողանայինք այլ քաղաքականություն դրսևորել: Դա ոչ միայն ռազմավարական, այլև ազգային անվտանգության խնդիր է, որին նախկին իշխանությունները կա՛մ առանձնապես ուշադրություն չեն դարձրել, կա՛մ էլ սեփական շահերի տեսանկյունից ելնելով՝ փորձել են այդկերպ լծակները իրենց ձեռքում պահել:

Ի դեպ, ՀԾԿՀ–ի բյուջեն նույնպես ձևավորվում է սակագներից: Այսինքն, Նազարյանի հանձնաժողովականները ժողովրդի գրպանից սակագնի տեսքով քամված փողերի հաշվին են նման բարձր աշխատավարձ ստանում: Եվ այդ է պատճառը, որ սակագները միայն աճում են: 

«Մեր կողմից վճարվող գազի, լույսի, էլեկտրաէներգիայի սակագնի մեջ հաշվառված են նաև հանձնաժողովի ծախսերը: Եվ այն ձևով, ինչպես այս հանձնաժողովն է աշխատել, ստացվում է՝ բեռ է եղել ժողովրդի վրա: Հանձնաժողովը նախարարության նման է գործել, չնայած պետք է դատավորի դեր իրականացներ, բայց այն երբեք սպառողների փաստարկները չի լսել, որովհետև իրեն պետք չի եղել: Հանձնաժողովի նիստերից մեկի՝ «Գազպրոմի» 20 %–ի վաճառքի ժամանակ ես Նազարյանին ասացի, որ ինքը պետական դավաճանությամբ  է զբաղվում, որի համար իրեն լուրջ պատիժ է սպառնում: Բայց նա, քանի որ մշտապես արհամարհել է սպառողների շահերը, դրանից առանձնապես չհուզվեց: Հանձնաժողովի անդամները հիմնականում ձեռքները վեր բարձրացրած էին նիստերի մտնում, իսկ մնացածը սովորական բեմադրություն էր: Պարզ երևում էր, որ եկել են՝ «կողմ» քվեարկեն, գնան: Ասում էինք, գոնե ձեռքներդ իջեցրած մտեք նիստերին: Ու եթե նոր իշխանությունները շահագրգռված են, որ այս հարցերը լուծվեն, պետք է դաշտի փորձագետներին լսեն և այդ բնագավառում փոփոխություններ իրականացնեն, քանի որ հանրային ծառայությունների կարգավորումը երկրի տնտեսությունը ճիշտ զարգացնելու հեռանկարն է»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել