Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գոռ Սուջյան. «Մարդիկ որակ են պահանջում` «ֆոնոգրամաների» ժամանակն անցավ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երիտասարդ երաժիշտ, այն ժամանակ դեռ «Dorians»–ի մեներգիչ Գոռ Սուջյանի և իր խմբի համար Հայաստանում և՛ դժվար էր, և՛ հեշտ. հեշտ էր, որովհետև այն, ինչ ներկայացնում էր խումբը, մեզ մոտ դեռ բաց էր ու ազատ, դժվար, որովհետև մարդիկ դեռ պատրաստ չէին ընկալել այդ երաժշտությունը: Գոռ Սուջյանն այս մասին խոսել էր դեռ 2009–ին, իսկ հիմա կարծում է, որ այդ օրնից շատ բան է փոխվել:

Սկսել են գնահատել ու որակ պահանջել

Մարդիկ սկսել են որակյալ երաժշտություն լսել, գնահատել: Ամեն ինչն է փոխվել դեպի լավը: Համենայն դեպս, երաժշտական ճաշակի առումով զգացվում է, որ որակ են պահանջում: Որակյալ ասելով` նկատի ունեմ նաև հետևյալը. մարդիկ կենդանի երաժշտություն են ուզում լսել, կենդանի կատարում: «Ֆոնոգրամաների» ժամանակն անցավ, իսկ երաժիշտները ձգտում են խմբերի հետ աշխատել: Այդ իմաստով բավականին շատ բաներ են փոխվել: Ինչ վերաբերում է ստեղծագործական աշխարհին, ապա կարող եմ ասել, որ այն ժամանակ «անդերգրաունդում» շատ երաժիշտներ կային: Հիմա, որքանով տեղյակ եմ, նրանց թիվն ավելի է քչացել: Բացի այդ` նախկինում նաև ռոք ժանրում շատ փառատոններ էին կազմակերպվում:

Ստվերում մնալու խնդիրը. ժամանակները փոխվել են

Դաշտում կոնկրետ այս պահին ես խնդիրներ չեմ տեսնում: Գուցե շատերի համար կա այդ խնդիրը, բայց, իմ կարծիքով, տարիներ առաջ առկա իրավիճակի համեմատ, որակյալ երաժշտությունն ավելի է գնահատվում: Այն ժամանակ կար «անդերգրաունդ», մի որոշակի քանակության մարդիկ, ովքեր ֆանատիկորեն սիրում էին որակյալ երաժշտություն: Այդ ժամանակներն էլ եմ կարոտում` որակյալ երաժշտության սիրահարների այդ փոքր քանակը: Դա, իհարկե, իր տեղն ուներ, բայց այն, ինչն այս պահին է կատարվում, ունի իր նշանակությունը: Հիմա էլ չկա որակյալ երաժշտության սիրահարների փոքր թիվ: Այսօր ամեն ինչ այլ է, նրանց թիվն ավելի շատ է: Ինչ վերաբերում է չգնահատվելուն, որակյալը պրոպագանդելու հարցին, այս պարագայում ես մի փոքր այլ դիրքորոշում ունեմ: Այսօր շատ հնարավորություններ կան, որտեղ արտիստները կարող են իրենց ներկայացնել: Այսօր կա ինտերնետ, կա Fecebook, Youtube, Instagram: Միգուցե այն ժամանակ այդքան ակտիվ չէին օգտագործվում այդ միջոցները, բայց հիմա ավելի հեշտ է, մարդն իրեն ներկայացնելու տեղ միանշանակ ունի: Ինչ վերաբերում է ռադիոյի և հեռուստատեսության դերին. անկեղծ ասած` ո՛չ ռադիո եմ լսում, ո՛չ հեռուստատեսություն դիտում: Չգիտեմ` ինչ է պրոպագանդվում, գիտեմ, որ շատ սերիալներ են ցուցադրվում: Տեղյակ եմ նրանից, թե ինչ է կատարվում ինտերնետ տիրույթում համաշխարհային երաժշտության համատեքստում. այդ միջոցով նույնիսկ «անդերգրաունդ» երաժշտության համաշխարհային երաժիշտներն են հայտնի ու սիրված, թեև նրանց հեռուստաալիքներով ցույց չեն տալիս: Մեծ հաշվով` ժամանակները փոխվել են, և այսօր հնարավորությունները շատ են: 

Ոչ թե տանը նստել ու բողոքել, այլ` աշխատել

Արվեստի ներկայացուցիչ–նոր կառավարություն, մշակույթի նախարարություն կապը նախկինների հետ համեմատած` ավելի ակտիվ ու ավելի պրոֆեսիոնալ պետք է լինի: Ավելի շուտ` անհամեմատ ավելի ակտիվ պետք է լինի: 

Իսկ առհասարակ քաղաքական իրողությունների մասով հորդորներ կամ ցիտատներ ասել չեմ ուզում, որովհետև չեմ հասկանում այնքան, որ կարողանամ ասել` ինչն է ճիշտ, ինչը` սխալ: Համենայն դեպս, ընդհանուր առմամբ, մեր երկրում կատարված հեղափոխության վերաբերյալ իմ կարծիքը շատերի կարծիքներից չի տարբերվի. բոլորս տեսնում ենք, որ ամեն ինչ դեպի լավն է գնում: Չեմ ընդունում նաև այն մոտեցումը, որ եթե քաղաքացի ես, նաև քաղաքականությունից անմասն չպետք է մնաս: Ես քաղաքականությունից չեմ հասկանում, առանձին դաշտ է, որին չեմ խառնվում: Ես ուղղակի քաղաքացիների կողքին եմ եղել, և ամեն ինչ անելու եմ նրանց համար: 

Ես անում եմ իմ աշխատանքը, մյուսն` իրենը. պետք է ուղղակի ակտիվ գործունեություն ծավալել, ստեղծագործել, նվագել, տանը չնստել ու բողոքել, այլ` աշխատել: Եթե երգիչ է` թող երգի, եթե երաժիշտ է` նվագի և այլն:

Իսկ մեծ բեմերի համար պետք է ժամանակ անցնի, մարդիկ պետք է դաստիարակվեն որակյալով, որակյալն անորակից տարբերեն: Մի խոսքով` ժամանակ է պետք: Թեև նշեցի, որ «պրիարիտետն» ինտերնետն է, բայց պատասխանատու պետական մարմիններն, իհարկե, կարող են ազդել` հեռուստատեսությամբ պրոպագանդելով որակյալ երաժշտությունը: Ես փորձում եմ իմ գործն առավելագույնը լավ անել: Համենայն դեպս` մարդկանց չեմ խաբում, անում եմ այն, ինչ կարողանում եմ: Եթե մարդիկ առաջնորդվեն այդ ճանապարհով, ամեն ինչ ինքնըստինքյան կփոխվի: 

Լևոն Արևշատյանի PROJECT LA նախագծի շրջանակներում ստեղծված երգերը հասցրել են սիրվել մարդկանց կողմից: Գոռ Սուջյանն այդ նախագծում որպես կատարող է հանդես գալիս: Նախագիծն արդեն 2 ալբոմ ունի, որտեղ ներառված են Էդգար Պոյի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։ 

Նախագիծը շարունակական է լինելու

PROJECT LA–ում ես հանդես եմ գալիս որպես կատարող, ստեղծագործությունները գրում է Լևոն Արևշատյանը: Շատ ինֆորմացիա չեմ կարող հայտնել, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ արվում է մաքսիմալ որակով: Ամբողջ աշխատակազմը և թիմը որակյալ երաժիշտներից է բաղկացած: Նախագիծն, այո, դեռ շարունակական է: Բացի այդ` ունեմ նաև իմ նախագիծը, որը կոչվում է «One Man Band»: Այդ նախագծով ակումբներում եմ հանդես գալիս, ինքս նվագում եմ տարբեր գործիքներ: Կարծում եմ, եթե մարդն ինչ-որ բան սիրում է, անկախ ամեն ինչից, անկախ նրանից` դաշտը տրամադրում է այդ հնարավորությունը, թե ոչ, իրեն ոչինչ չի խանգարի: Իհարկե, գուցե շատ անգամ դժվար է լինում: Մեր անցած ճանապարհը ևս դժվար է, բայց հիմա բավականին հեշտ է ամեն ինչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան