Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կոպերնիկոսից առաջ դա ասել է Արիստարխ Սամոսացին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

Կոպերնիկոսը (1473–1543) առաջինն է հայտարարել, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը: Այդ տեսությունը կոչվում է աշխարհի հելիոցենտրիկ համակարգ:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ դա Կոպերնիկոսից դեռևս 1300 տարի առաջ ասել է Արիստարխ Սամոսացին (ծնված մեր թվարկությունից առաջ 310 թվականին) : Նա ոչ միայն ասում էր, որ Երկիրը պտտվում է արևի շուրջը, այլ նաև մոտավորապես հաշվարկել է լուսնի, արևի և երկրի զանգվածները, երկրից լուսնի և արևի հեռավորությունները, այն, որ երկնակամարը սֆերա չէ, և որ տիեզերքը պրակտիկորեն անսահման է: Իհարկե, նրա այդ բոլոր մտքերն էլ մնացին առանց ուշադրության: Մեզ հասել է նրա աշխատություններից միայն մեկը՝ «Արևի և լուսնի չափերի և հեռավորությունների մասին», իսկ ժլատ ինֆորմացիա այն մասին, որ նա հայտարարել է, թե երկիրն է պտտվում արևի շուրջը, կան Արիստոտելի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների գրվածքներում: Ընդ որում, այդ անտիկ հեղինակները Արիստարխի տեսությունը նշում էին նրա համար, որ այն ժխտեն: Այն ժամանակ մարդիկ կարծում էին, որ արևը և աստղերն են պտտվում երկրի շուրջը:

Արիստարխ Սամոսացին իր վարկածը փորձում էր ապացուցել նրանով, որ Արեգակը ավելի մեծ մարմին է, քան Երկիրը, իսկ սովորաբար այնպես չի լինում, որ մեծ մարմինը պտտվի փոքրի շուրջը: Ի՞նչ աստիճանի էր նա զարգացրել իր այս վարկածը, անհայտ է, բայց նա կատարել էր կարևոր եզրահանգում այն մասին, որ աստղերի հեռավորությունների հետ համեմատած՝ երկրային ուղեծիրը ընդամենը կետ է: Նրա այս հաարձակ մտքին ի պատասխան, օրինակ, փիլիսոփա Կլեանիֆը կոչ էր անում Արիստարխին դատել, քանի որ նա տեղից շարժում է Երկիրը՝ «Աշխարհի օջախը», և չի ընդունում, որ այն տիեզերքի կենտրոնն է:

Հայտնի է, որ Արիստարխը ծնվել է Սամոս կղզում: Նրա կյանքի տարիները ճշգրիտ հայտնի չեն (մոտավորապես 310–230 թթ. մեր թվարկությունից առաջ): Կարելի է ենթադրել, որ Արիստարխը երկար ժամանակ աշխատել է Ալեքսանդրիայում, որը հանդիսանում էր հելլենիզմի գիտական կենտրոն: Աշխարհի հելիոցենտրիկ համակարգ լինելու մասին նրա մտքերի համար նրան մեղադրել են անաստվածության մեջ, սակայն թե հետո ինչ է եղել, ինչից է մահացել նա, հայտնի չէ:

Արիստարխ Սամոսացու անունը անմահացնում են նրա անունով անվանված լուսնային մի խառնարան, մի աստերոիդ և նրա հայրենի Սամոս կղզու օդանավակայանը:

Հետաքրքիր միտք է այն, որ օրենքով փոքր մարմինն է պտտվում մեծ մարմնի շուրջը: Մարդկային հասարակության մեջ դա քիչ է գործում: Այստեղ սովորաբար հակառակն է: Բոլորդ տեսած կլինեք, թե հաստավիզ, մեծ մարմին ունեցող թիկնապահները ինչպես են հոլի պես պտտվում փոքրամարմին շեֆի շուրջը (շատ ցայտուն է դա հատկապես Հայաստանում): Բայց դե, հակառակն էլ է լինում. փոքր–մոքր կուսակցությունները անընդհատ պտտվում են հզորների շուրջը՝ արևի տակ իրենց տեղն ապահովելու համար...

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան