Իրանը հայտարարել է հրթիռային ներուժը հարստացնելու մտադրության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանը մտադիր է հարստացնել սեփական հրթիռային ներուժը, ինչպես նաև մեծացնել կործանիչների և սուզանավերի թիվը: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Մոհամադ Ահադին:
Փոխնախարարի խոսքով՝ Իրանի հրթիռային ներուժը խիստ «պաշտպանական» բնույթ է կրում և Արևմուտքի երկրների հետ քննարկման առարկա չէ:
«Բալիստիկ և թևավոր հրթիռների թվաքանակի մեծացումը, ինչպես նաև նոր սերնդի կործանիչների և նավերի, տարբեր սպառազինմամբ համալրված սուզանավերի ձեռքբերումը նախարարության նոր ծրագրի մի մասն է»,- սել է իրանցի գործիչը:
Վերջինս հավելել է, որ արտասահմանյան երկրների սահմանած պատժամիջոցները չեն խանգարել Թեհրանին սպառազինություն զարգացնել:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



