Արցախի շահերի պաշտպանությունը մեր սուրբ պարտականությունն է. Էդուարդ Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ պատգամավորների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախի շահերի պաշտպանությունը եղել եւ մնում է մեր սուրբ պարտականությունը: Բոլոր միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու ենք պաշտպանել Արցախի քաղաքացիների ինքնորոշման անքակտելի իրավունքը: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը սարերի հետեւում չէ»:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



