Վիետնամում ջրհեղեղի հետևանքով 13 մարդ է մահացել (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին օրերին Վիետնամի կենտրոնական և հյուսիսային շրջաններում չդադարող հորդառատ անձրևներով պայմանավորված ջրհեղեղների և սողանքների հետևանքով 13 մարդ է զոհվել, ևս երեքն անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով երկրի տարերային աղետների դեմ պայքարը ղեկավարող կենտրոնական հանձնաժողովին:
Ինչպես հաղորդվում է, սեպտեմբերի 3-ի առավոտյան ջրհեղեղների զոհ է դարձել 9 մարդ, ևս երեքն անհետ կորել են Տհանհոա նահանգում: Ջրհեղեղներն ու սողանքները երկրի 4 հյուսիսային շրջանում հանգեցրել են ևս 4 մարդու մահվան:
Տարերային աղետի հետևանքով 364 տուն է ավերվել:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



