Բանակում հայտնաբերվել է 10 հազար անորակ վարտիք. Ռազմական ոստիկանությունում քրգործ է հարուցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության եւ ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին եւ որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին:
ՊՆ-ից հայտնում են, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։
ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



