Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

90-ականներին ևս եղել է նման իրավիճակ, բայց չենք կոչել անցումային արդարադատություն, այն իրականացնում են նույն մարդիկ, փոխվում է նպատակային նշանակությունը. վարչապետի խորհրդական

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100-րդ օրը հայտարարեց անցումային արդարադատության մասին, որի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

-Պարո՛ն Բաղդասարյան, նախ ովքե՞ր են իրականացնելու անցումային արդարադատությունը և ի՞նչ գործիքակազմ է օգտագործվելու: Արդյոք ՀՀ գործող դատական համակարգն ի վիճակի չէ իրականացնել արդարադատություն, օրինակ՝ քննել քաղբանտարկյալներին վերաբերվող քրեական գործերը, որ առաջարկվում է ստեղծել նոր մեխանիզմներ: Նաև խնդրում ենք պարզաբանել, ո՞րն է օրինակ, տարբերությունը Գերմանիայի Դաշնությունում իրականացված անցումային արդարադատության, որը տեղի է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և ՀՀ-ում իրականացվելիք անցումային արդարադատության միջև:

-Նախ հստակ ձևակերպենք, թե ի՞նչ է անցումային արդարադատությունը: Անցումային արդարադատությունն իրենից ներկայացնում է որոշակի գործիքակազմ, որոնց միջոցով իշխանության եկած նոր ուժը հաստատում է իր պետությունում իրավունքի գերակայությունը: Անցումային արդարադատության կարիքը ծագում է միայն այն դեպքում, երբ փոփոխվում է կառավարման համակարգը։ Օրինակ՝ մեր դեպքում քրեաօլիգարխիկ կառավարումը փոխարինվել է ժողովրդական կառավարման համակարգով, հետևաբար բացառապես այս անհրաժեշտությունից է առաջանում անցումային արդարադատության գործիքակազմի կիրառումը։

Ինչ վերաբերվում է Ձեր այն հարցին, թե ի վիճակի է դատական համակարգը իրականացնել արդարադատություն, ասեմ, որ իմ պատկերացմամբ, երբ ՀՀ վարչապետը ներկայացնում էր անցումային արդարադատությունը, ապա նա խոսում էր արդարադատական գործիքակազմի վերաբերյալ, հետևաբար խոսքը բնավ արտակարգ դատարանների ստեղծման մասին չէ։ Արտակարգ դատարանների ստեղծման անհրաժեշտությունը առաջացել է հենց Ձեր բերած օրինակի դեպքում, երբ հետպատերազմական ժամանակ կարիք էր առաջացել իրականացնելու արդարադատություն ռազմական հանցագործությունների վերաբերյալ, բոլորս հիշում ենք նյուրեմբերգյան դատավարությունները։ Կրկնվում եմ, բայց նշեմ, որ արտակարգ դատարանները ստեղծվել են բացառապես երբ թույլ է տրվել մարդկանց հումանիտար իրավունքների խախտումներ, այսինքն՝ խոսքը վերաբերում է նույն՝ կյանքի, ազատության և այլն իրավունքների խախտումներին, սակայն այդ խախտումները տեղի են ունեցել ռազմական դրության ժամանակահատվածում։ Մնացած դեպքերում դատարանները իրականացրել են նույն այն ծավալի արդարադատություն, որը նրանք իրականացրել են մինչև անցումային արդարադատության գործիքակազմի ներդրումը։

-Բայց  ովքե՞ր են լինելու այդ հանձնաժողովներում, ի՞նչն է փոխվելու:

-Եթե ճիշտ պատկերացում ունենանք, թե ինչ է անցումային արդարադատությունը, ապա «ովքե՞ր են լինելու դրա իրականացնողները» հարցադրումը օրակարգից դուրս կմնա: Ներկայացնեմ մեկ օրինակ. անցումային արդարադատության իրականացնող պետություններում, Հայաստանը բացառություն չէ, որպես կանոն լինում են քաղբանտարկյալներ: Անցումային արդարադատության ժամանակաշրջանում ձեռնարկվում են «ժամանակավոր միջոցառումներ», սա անցումային արդարադատության գործիքակազմի տերմիններից է  քաղբանտարկյալներին հրատապ ազատելու համար: Դա իրականացվում է այդ անձանց ներում շնորհելով, իրենց պատժի ռեժիմը փոփոխելով, համաներում հայտարարելով։ Այս գործիքակազմի կիրառումը անցումային արդարադատության ժամանակահատվածում այլ ձև է ընկալվում, քան այլ իրավիճակում։ Օրինակ՝ ներում շնորհելը սովորական պայմաններում ընկալվում է որպես անձի կողմից մեղքի ընդունում, բայց երբ դա արվում է անցումային արդարադատության ժամանակահատվածում, ապա դա ընկալվում է, որպես «ժամանակավոր միջոցառում», այսինքն՝ ընձեռվում է հնարավորություն՝ հրատապ ազատել քաղբանտարկյալներին, մինչև իրենց գործերը վերստին կքննվի դատարանների կողմից: Նշեմ, որ որպես կանոն այդ պետություններում եղել են գործերը վերստին քննելու արգելքներ, իսկ անցումային արդարադատության ժամանակ այդ արգելքը հանվում է։ Այսինքն՝ անցումային արդարադատություն իրականացվում է նույն պաշտոնը զբաղեցնող անձանց կողմից, բայց գործողության ընկալումը փոփոխվում է: Կրկին օրինակով ներկայացնեմ, որպեսզի ասածս ավելի մատչելի լինի, ներում շնորհելու ընթացակարգը նույն է, ինչը գործել է նախորդ իշխանություննրի օրոքը, սակայն գործադիր իշխանությունը հայտարարում է, որ դա «ժամանակավոր միջոցառում է» և անձը հնարավորություն կունենա կրկին վիճարկելու իր անմեղությունը դատարանում։ Ասեմ, որ նման իրավիճակ մենք ունեցել ենք նաև 90-ական թվականներին, երբ դատարանները վերանայել են ԽՍՀՄ կամ ՀԽՍՀ գերագույն դատարանների որոշումները որոշ անձանց նկատմամբ, ուղղակի այդ գործընթացը չեն կոչել «անցումային արդարադատություն»։

-Անցումային արդարադության ընթացքում կայացված որոշումները, փաստորեն, բողոքարկման ենթակա են լինելու:

-Անցումային արդարադատության ժամանակահատվածում բոլոր այն մարմինների որոշումները և գործողությունները, որոնք այս կամ այլ կերպ խախտում են անձանց իրավունքները, բնական է, վերականգնման ենթակա են նույն գործող օրենսդրության շրջանակում: Այդ հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպային բազմաթիվ որոշումներ: Հետևաբար եթե Հայաստանի իշխանությունները գնան այդ ճանապարհով, ապա, բնական է, պետք է այդ որոշումներով արդեն իսկ ճանաչված խախտումները հաշվի առնվեն։ Մարդու իրավունքի վերականգնման մեխանիզմները չեն փոփոխվում, իրենք պահպանում են նույնը անցումային արդարադատության ժամանակ, սակայն անցումային արդարադատության գործիքակազմի մեջ մտնում է բարեփոխումների իրականացումը, որը մենք ունեցել ենք նաև նախորդ իշխանությունների օրոք: Անցումային արդարադատության իրակացման հաջողության մեջ մեծ դեր ունեն ԶԼՄ-ները, որոնք պետք է իրազեկեն հասարակությանը և՛ դրա նշանակության, և՛ գործընթացի մասին, քանի որ այդ գործընթացի արդյունավետությունը ուղղակի պայմանավորված է հասարակության ճիշտ ընկալման հետ:

-Իսկ այս առումով  արդեն հստակ որոշո՞ւմ կա, կամ քննարկում կա, թե՞ ինչ է արվելու, ի՞նչ մեխանիզմներով:

-Դեռ հստակ չէ, հնարավոր է անգամ Հայաստանի դեպքում այնպիսի գործիքակազմ մշակվի, որը նախկինում չի գործել: Իսկ կգործի անցումային արդարադատությունը, երբ կամ ինչ ծավալով, այդ հարցի  պատասխան տվողը հաստատ վարչապետի խորհրդականը չէ, դա քաղաքական որոշում է՝ երբ ու ինչ ծավալով անել, քաղաքական թիմի որոշելիք հարցն է: Ի դեպ, նշեմ, որ հնարավոր է նաև օգտագործել այդ գործիքակազմը, առանց այդ պրոցեսը կոչելով «անցումային արդարադատություն», ինչպես դա տեղի է ունեցել նախկինում։

-Պարո՛ն Բաղդասարյան, եթե խոսենք առարկայական: Շանթ Հարությունյանը համարում է, որ ինքը քաղբանտարկյալ է և չի ցանկանում օգտվել պահման պայմանի փոփոխությունից, այլ պահանջում է արդարացնել իրեն: Եթե արդեն լիներ նշված անցումային արդարադատությունը, ապա ի՞նչ կփոխվեր Շանթ Հարությունյանի դեպքում:

-Ինչպես արդեն նշեցի անցումային  արդարադատության դեպքում փոփոխվում է նույն երևույթների վերաբերյալ ընկալումները, անցումային արդարադատության ժամանակ համաներումը կամ ռեժիմի փոփոխումն, ընկալվում է որպես ժամանակավոր միջոցառում, որից հետո անցումային  արդարադատության ժամանակ հանվում է նույն ատյան նույն հիմքով բողոք բերելու արգելքը։ Իսկ կոնկրետ Շանթ Հարությունյանի դեպքում հնարավորություն է  ստեղծվում իր փաստաբանի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնել «նոր հանգամանքի» հիմքով, սա ՀՀ քրեական դատավարության տերմին է, սակայն այս պրոցեսը նա ևս պետք է ճիշտ ընկալի, հասկանա, որ անիմաստ և անտրամաբանական է գտնվել անազատության մեջ, մինչև այս գործընթացների ավարտը, որոնց համար բոլորն են հասկանում, որ ժամանակ է պահանջվում։

 

Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվի