Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱՄՆ Կոնգրեսը պետք է հետաքննի ադրբեջանական Silk Way գաղտնի ավիաընկերությանը հատկացված ամերիկյան վարկերը. Հարութ Սասունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Անցյալ տարվա իմ հոդվածում տեղեկացրել էի, որ Ադրբեջանի Silk Way ավիաընկերությունը 350 գաղտնի թռիչք է իրականացրել՝ հարյուրավոր տոննա զենք տեղափոխելով Բուլղարիայից Սիրիայի ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին և Մերձավոր Արևելքի այլ երկրներ 2014-2017 թթ. ընթացքում։ 

 

Այժմ ունենք մի նոր բացահայտում՝ Silk Way-ը ԱՄՆ-ի Արտահանման-ներմուծման բանկից (EXIM) ստացել է 419.5 միլիոն դոլարի վարկեր՝ «Բոինգ» ընկերությունից երեք 747-8 բեռնատար ինքնաթիռներ գնելու և իր չարամիտ գործունեությունը շարունակելու համար։

 

Բացահայտումն արել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) զեկուցողը՝ Տեղեկատվության ազատության մասին ակտով (FOIA) հարցում ներկայացնելով ԱՄՆ կառավարությանը 2016 թվականին։ Նշենք, որ Silk Way-ը, որը «պատկանում է Ալիևների ընտանիքի հետ անցյալում կապեր ունեցող ընկերությանը, շահել է մի քանի շահավետ պայմանագրեր ԱՄՆ զինված ուժերից»՝ ըստ FOIA-ի փաստաթղթերի։

 

Փաստորեն, «Silk Way-ը ավելի քան 400 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագրեր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության  տրանսպորտային հրամանատարության վարչության հետ մեկ տասնամյակից ավելի», հաղորդում է OCCRP-ի լրագրող Դևանշ Մեհթան։ Silk Way-ը «զինամթերք և ոչ մահացու այլ նյութեր» է տեղափոխել Աֆղանստան 2005 թվականից ի վեր։ «ԱՄՆ կառավարության հետ ունեցած կապերից բացի, Silk Way ավիաընկերությունը նաև աշխատել է որպես ենթակապալառու Կանադայի Ազգային պաշտպանության դեպարտամենտի, Գերմանիայի զինված ուժերի և ֆրանսիական բանակի համար», բացահայտել է Մեհթան։

 

2017 թ. ապրիլին Silk Way-ը ընդլայնել է իր գնումների ծավալը «Բոինգ»-ից, ստորագրելով 1 միլիարդ դոլարի պայմանագիր տասը նոր 737 MAX ուղևորատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար, հաղորդում է լրագրող Մեհթան։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե ինչպես է ֆինանսավորվել նոր ձեռքբերումը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Silk Way-ը հայտարարել է, որ նախատեսում է գնել ևս երկու 747-8 բեռնատար ինքնաթիռներ։

 

Մեհթան բացահայտել է, որ «ավիաընկերությունը պատկանում է Silk Way Group-ին, որը, առնվազն մի պահ, սերտորեն կապված էր Ադրբեջանի Ալիևների իշխող ընտանիքի հետ (որն իր ինքնաթիռներն օգտագործել է մասնավոր ուղևորությունների համար) և շահել է պետական գործարքների բարեհաճությունից։ Ըստ FOIA-ի միջոցով ձեռք բերված տեղեկատվության՝ Silk Way Airlines-ը քայլեր է ձեռնարկել իր սեփականատերերի ինքնությունը թաքցնելու համար, հնարավոր է, որպեսզի բարելավի իր շանսերը շահելու ամերիկյան արժեքավոր վարկային երաշխիքներն ու ռազմական պայմանագրերը»։

 

Մեհթան հավելել է, որ «Ադրբեջանը «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 122-րդ տեղը, իսկ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատներն ամբողջ աշխարհում գնահատվում են ավելի քան 140 միլիոն դոլար։ «Պանամայի թղթերը»  և այլ արտահոսքերը ակնարկել են երկրի առաջին ընտանիքին որպես ներգրավված Ադրբեջանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ շքեղ հյուրանոցներից մինչև հանքարդյունաբերություն և բանկային ծառայություններ»։

 

Արտահանման-ներմուծման բանկի կողմից Silk Way-ին տրված 419.5 միլիոն դոլարի վարկի պայմանների համաձայն, պարտավորությունների չկատարման դեպքում վնասները փոխհատուցելու էր պետությանը պատկանող Ադրբեջանի միջազգային բանկը (IBA)։ Խնդիրն այն է, որ IBA-ն «ներգրավված էր զանգվածային մի սխեմայի՝ «Ադրբեջանական լվացքատան» մեջ, որը մոտ 3 մլրդ դոլար է արտահանել երկրից տարբեր կեղծ ընկերությունների միջոցով», գրել է Մեհթան։ Բացի դրանից, IBA-ն ի վիճակի չէ երաշխավորել Silk Way վարկը, քանի որ IBA-ն ինքն իրեն սնանկ է ճանաչել 2015 թվականին, չկարողանալով վճարել  3.3 մլրդ դոլարի պարտքը…

 

Նեյթ Շչենկանը, որը ամերիկյան շահույթ չհետապնդող, ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը և մարդու իրավունքները վերահսկող Freedom House-ի Nations in Transit նախագծի ծրագրերի տնօրենն է, խնդրահարույց է նկատում EXIM բանկի վարկը Silk Way-ին. «Ադրբեջանում, որտեղ մեկ ընտանիք գերիշխող դիրք ունի տնտեսապես և քաղաքականապես, իսկ այնուհետև օգտագործում է պետական կառույցներն իր տնտեսական ծրագրերը վերականգնելու համար, առկա է ակնհայտ շահերի բախում»:

 
 

 

 

2010 թվականին նախագահ Ալիևի 21-ամյա դուստրը՝ Արզու Ալիևան, Silk Way Holding-ի ֆինանսական բաժանմունքի՝ Silk Way բանկի սեփականատերերից մեկն էր։ 2017 թվականից նրա անունն այլևս չի նշվում որպես սեփականատեր։ «Silk Way Holding-ը, որն իր կայքում նշվում է նաև որպես Silk Way Group (SW Group), մի կոնգլոմերատ է, որը վերջերս իր պորտֆելում ներառել է 11 ընկերություններ, այդ թվում՝ ավիաընկերությունը», տեղեկացրել է Մեհթան։

 

Silk Way Holding-ը գերակշռող դիրք գրավեց Ադրբեջանի ավիացիայի ոլորտում այն բանից հետո, երբ շատ գաղտնի պայմաններում սեփականաշնորհվեց պետական փոխադրող AZAL ավիաընկերությունը՝ առանց մրցույթների և տենդերների։ Մեհթան գրել է, որ «հեռահաղորդակցության ոլորտի նման մի սեփականաշնորհում հանգեցրեց նրան, որ [Ալիևի]  ընտանիքը մոտ 1 մլրդ դոլար կաշառք ստացավ կանխիկ գումարով և արժետոմսերով՝ OCCRP-ի ավելի վաղ հոդվածի համաձայն։ Հետաքննությունը նաև պարզել է, որ այդ գումարն առաջին ընտանիքին փոխանցվել է տարբեր գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով։ Այս ընկերությունները թույլ են տվել Ալիևներին վերահսկել ոսկու հանքավայրեր, հեռահաղորդակցության և շինարարական բիզնեսներ Ադրբեջանում»։

 

2006 թ. փաստաթղթերի համաձայն՝ Silk Way ավիաընկերությունը պատկանել է IHC-ին (International Handling Company)՝ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում հիմնադրված օֆշորային կազմակերպությանը։ 2017 թ. փաստաթղթերում Silk Way ավիաընկերությունը հայտարարել է, որ ընկերության 40 տոկոսը պատկանում է IHC-ին, իսկ 60 տոկոսը՝ SW Holding-ին, որը «արդյունավետորեն վերահսկում էր» Ադրբեջանի քաղաքացի Զաուր Ախունդովը։ Մեհթան հայտարարել է, որ «IHC-ը կապված է Ալիևի ընտանիքի հետ դրա տնօրեն Ջաուադ Դբիլայի միջոցով, որը, ըստ հաղորդման, անցյալում ծառայել է որպես առաջին ընտանիքի բիզնես շահերի լիազորված անձ»։

 

2011-ին Silk Way Holding-ի և IHC- ի հավատարմագրային հավաստագիրը հանձնվեց ռուսական ծագումով մենեջեր Գրիգորի Յուրկովին, ըստ Լյուքսեմբուրգի պաշտոնաթերթի: Այս նշանակումը օգտագործվել է որպես IHC-ի իրական սեփականատերերին թաքցնելու միջոց:

 

Մինչդեռ Զաուր Ախունդովը 2014 թ. խորհրդավոր կերպով դարձել է Silk Way Group-ի հարյուր տոկոսանոց սեփականատերը: Այդ ժամանակ ընկերությունը և նրա բազմաթիվ կազմակերպություններն արդեն արժեին միլիարդավոր դոլարներ, հայտարարել է Մեհթան՝ հիմնվելով ընկերության վարկային երաշխիքի հայտի վրա: Հիսնամյա Ախունդովը մի քանի պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանում: «Անհասկանալի է, թե ինչպես է Ախունդովը դարձել միլիարդավոր դոլարների կոնգլոմերատի սեփականատեր, որը ներառում է ավելի քան տասը ինքնաթիռ, ապահովագրական ընկերություն, շինարարական ընկերություն և ինքնաթիռների սպասարկման ընկերություն, եթե նշենք միայն Silk Way Group-ի ձեռնարկություններից մի քանիսը», հետաքրքրվել է Մեհթան։

 

Freedom House-ի Շչենկանի խոսքերով, «Ադրբեջանը կարելի է բնութագրել որպես մի կենտրոնացած, ուղղահայաց բուրգ, որտեղ եկամուտները գնում են մեկ ընտանիքի, որը վարձավճարներ է հավաքում ամբողջ երկրում։ Սա ներառում է բոլոր տեսակի գործարքները, ոչ միայն պաշտոնական պետական գործարքները, որոնք կարող են ներգրավել հարկերը և պետական միջոցները, այլ նաև այն ամենը, որ մենք սովորաբար համարում ենք մասնավոր հատված՝ ներմուծում-արտահանում, սպառողական ապրանքներ, տրանսպորտ -- տնտեսության ցանկացած ոլորտում ընտանիքը բաժին ունի դրա մեջ և ստանում է իր մասը ամեն ինչից»։

 

Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է լսումներ անցկացնի՝ EXIM Bank-ի կողմից Silk Way ավիաընկերությանը տրամադրած 419.5 միլիոն դոլարի վարկային երաշխիքի օրինականության, Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներին նրա զենքի առաքումների և Ալիևի իշխող ընտանիքի հետ նրա թաքցրած կապերի հետաքննության համար։ Ի վերջո, ինչո՞ւ պետք է ամերիկյան վարկ տրվի միլիարդավոր նավթադոլարներ ունեցող Ադրբեջանին:

 

Հարութ Սասունյան

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր