Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի արևմտյան շրջանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը՝ հինգ հրթիռ խոցելով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությանը, սիրիական ՀՕՊ համակարգերը մի քանի հրթիռ են խոցել, որոնք իսրայելական ուժերն արձակել էին Համայի մեձակայքում գտնվող Վադի ալ-Ույուն շրջանի ուղղությամբ:
Ավելի վաղ սիրիական գործակալությունը հայտնել էր, որ այդ շրջանում մի քանի պայթյուն է որոտացել: Ռազմական աղբյուրը հայտնել է հարձակման մանրամասները: Նրա խոսքով՝ ավիահարվածի են ենթարկվել Տարտուսի և Համայի ռազմական կառույցները:
Ինչպես հայտնել են բժիշկները, կատարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը տուժել են:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



