Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացավ «Երևան. հին ու նոր հեռանկարներ» ֆորումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Երևան քաղաքի 2800-ամյակին ընդառաջ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան և ՀԲԸՄ-Հայաստանը կազմակերպել են  «Երևան-2800» խորագրով միջոցառումների շարք, որի հիմնակետը Մկրտիչ Արմենի «Երևան» վեպին նվիրված կերպարվեստի ցուցահանդեսն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վեպում բարձր գեղարվեստական ոճով վեր են հանվում ազգային ինքնության այնպիսի հիմնադրույթներ, ինչպիսիք են հայ և, մասնավորապես, երևանյան մշակույթի տեղայնացումն Արևմուտքի և Արևելքի միջև, ավանդականի և ժամանակակցի բարդ հարաբերությունը, հայ քաղաքաշինության ճարտարապետության գեղարվեստական սկզբունքները, խնդիրները, որոնք նույնչափ արդիական են նաև այսօր՝ գրքի ստեղծումից ավելի քան 8 տասնամյակ անց:

Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ նաև  «Երևան. հին ու նոր հեռանկարներ» թեմայով ֆորումը, որի ընթացքում քննարկվեցին քաղաքի մշակութային ինքնության խնդիրներն անցյալում և ներկայում, ներկայացվեցին երևանյան ենթամշակույթները և այլն:

Դիզայներ Էդուարդ Քանքանյանի կարծիքով՝ մենք Երևանի հետ վարվում ենք այնպես, ինչպես մեր մազերի հետ, երբ սթրեսային վիճակում ենք հայտնվում: «Օրինակ՝ երբ դեպրեսիոն վիճակում ենք լինում, արտաքին փոփոխություններ ենք անում, կտրում ենք մազերը, ներկում և այլն: Նույն կերպ վարվում ենք նաև քաղաքի հետ ու կորցնում ենք դրա ընդհանուր դիմագիծը»,-ասաց նա:

Դիզայների խոսքով`պետք չէ քանդել ինչ-որ շենքեր այն պատճառով, որ չեն համապատասխանում ներկայիս չափանիշներին: «Թեկուզ առանց ճաշակի կառուցած շենքերը տարիներ հետո կխոսեն դրա մասին: Ամեն դեպքում դրանք պատմություն են կերտում, ինֆորմացիա են հաղորդում»,-ընդգծեց Էդուարդ Քանքանյանը:

Արվեստաբան Նազենի Ղարիբյանի հավաստմամբ`Երևանում միախառնված են տարբեր ժամանակների ու ժողովուրդների մշակույթները: «Օրինակ՝ կամարը եկեղեցական երևույթ չէ, այն հռոմեացիների նորամուծությունն է քաղաքաշինության մեջ և նաև աշխարհիկ տարրեր է պարունակում: Երևանն ունեցել է տարբեր թաղամասեր հստակ բաժանումներով`հայկական, պարսկական և այլն, որոնք կառուցված են եղել տվյալ ժողովուրդների մշակույթով»,- նշեց արվեստաբանը:

Նրա խոսքով՝ Հին Հայաստանի քաղաքները հիմնականում կառուցվել են երկու գետերի հատման միջև ընկած տարածքում, որը պարթևական ավանդույթին է բնորոշ: «Երևանն էլ է այդպես կառուցված: Բացի այդ, ունենք նաև իրանական, պարթևական և այլ շերտեր: Այսինքն՝ Երևան քաղաքը տարբեր մշակույթների խտացումն է, ընկած է արևելյան ու արևմտյան մշակույթների կենտրոնում, բայց, ցավոք, ոչ բոլոր տարրերն են պահպանվել,-հավելեց նա:

 Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքի շրջանակում հյուրընկալվել էր նաև Սարգիս Հովհաննիսյանի գրաֆիկական ցուցահանդեսը, որը նվիրված էր Երևանի հին շենքերին և դրանց կերպարանափոխմանը վերջին տասնամյակի ընթացքում:

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով