Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկուն:
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ռոման Գոլուբիցկուն սահմանապահ վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ԱՊՀ սահմանի պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



