Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խառնաշփոթ «կենգուրու» բառի ծագման հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

 

Կենգուրու բառը ավստրալիայի նախաբնիկների լեզվով նշանակում է «ես քեզ չեմ հասկանում»: Լեգենդն ասում է, որ Ավստրալիա ժամանած Ջեյմս Կուկի արշավախմբի անդամների այն հարցին, թե ինչպես է այս կենդանու անունը, տեղացիները պատասխանել են՝ կենգուրու, այսինքն՝ ես քեզ չեմ հասկանում

Իրականում այդպես չէ:

Հարցն այն է, որ 18–րդ դարում Ավստրալիայում ապրում էին ավելի քան 700 մարդկային ցեղեր, որոնք խոսում էին մոտ 250 տարբեր լեզուներով: «Կենգուրու» (կամ «գանգարու») բառը մեզ է հասել Բոտանի–Բեյ շրջանում ապրող գուուգու–յիմիտխիր ցեղից, նրանք կենգուրու ասում էին մեծ սև կամ գորշ կենդանուն, բառացիորեն «գագաու» նրանց լեզվով նշանակում էր մեծ ցատկող:

Երբ անգլիացի գաղութարարները նոր տարածքներ բնակեցնելու համար խորացան երկրի խորքը, նրանք օգտագործում էին կենգուրու բառը ցանկացած պարկավոր կենդանու համար: Բոտանի–Բեյ շրջանից 2250 կիլոմետր հեռավորության վրա ապրող բագանդի ցեղը չէր խոսում գուուգու–յիմիտխիր ցեղի լեզվով: Նրանք, գաղութարարներից լսելով «կենգուրու» բառը, որոշեցին, որ դա նշանակում է «կենդանի, որի մասին առաջ ոչ մեկը ոչինչ չգիտեր», և քանի որ նրանք երբեք ձի չէին տեսել (Ավստրալիայում ձիեր չեն եղել), տրամաբանորեն ձիերին սկսեցին կոչել կենգուրու: Սա տիպիկ «մշակութային չհասկացվածության» երևույթ է: Այստեղից էլ հենց գալիս է լեգենդը, որ կենգուրու նշանակում է՝ ես քեզ չեմ հասկանում: Կենգուրուն (լատիներեն Macropodidae, հայերեն՝ ագեվազ) պարկավոր կաթնասունների ընտանիք է: Սա խոտակեր, հետին վերջույթները լավ զարգացած կենդանի է: Կենգուրուները տեղից տեղ են տեղափոխվում նուրբ ցատկերով: Նրանց որոշ տեսակների քաշը կարող է հասնել մինչև 80 կիլոգրամի, իսկ թռիչքի երկարությունը՝ մինչև 12 մետրի: Չնայած իր հսկայական չափերին, կենգուրուն ծնում է մի քանի գրամանոց խուլ և կույր ձագեր, որոնք զարգանում և մեծանում են մոր պարկում: Մոր գրպանում փոքրիկը կախվում է պտուկից և բաց չի թողնում իր «կեցավայրը», մինչև ի վիճակի չի լինում ինքնուրույն սնվել։ Նա առաջին անգամ իր գլուխը դուրս է հանում գրպանից 5–6 ամսականում։ Ինչքան յուրահատուկ են այս պարկավոր կենդանիները, այնքան էլ խառնաշփոթ է տիրում նրանց անվան ծագման հարցում: Այս կենդանիներին իրականում առաջինը նկարագրել է ոչ թե Ջեյմս Կուկը, այլ անգլիացի նավագնաց Ուիլ յամ Դամպիրը: Նա 1699 թվականին այցելել է Ավստրալիա և նոթերում գրել, որ տեսել է խոշոր ցատկող կենդանու, որին տեղաբնակները կոչում էին կանգարրո: Այս բառի բացատրությունը Դամպերը չի նշել: Փոքր ցատկող կենդանիներին նախաբնիկները կոչելիս են եղել «ուոլարու», սա հիմա լեռնային կենգուրուների ցեղի գիտական անվանումն է: 

Մենք գիտենք, որ կա երեխաների «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթ: Սկսած 2009 թվականից այն անցկացվում է նաև Հայաստանում և շատ տարածված ու սիրելի է: Այս դեպքում արդեն անվան ստուգաբանությունը հայտնի է: Մրցույթը իրականում կոչվում է «Կենգուրու», քանի որ այն առաջին անգամ կայացել է Ավստրալիայում և հետո տարածվել աշխարհով: Բայց կարելի է ասել, որ այս մրցույթը կոչվում է «Կենգուրու» նաև այն պատճառով, որ այն որոշ աշակերտների համար «մեծ ցատկ» է: Միևնույն ժամանակ որոշների համար մրցույթը ընդամենը նշանակում է «ես քեզ չեմ հասկանում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ