Ֆիջիի ափերին 8.1 մագնիտուդ ուժգնությամբ երակրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաղաղ օվկիանոսում՝ Ֆիջի կղզու շրջանում 8.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայության հաղորդագրությունը:
Ինչպես հաղորդվում է, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 03.49-ին (19.49 երևանյան): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզու մայրաքաղաք Սուվայից 115 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է շուրջ 670 կմ խորությամբ:
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



