ՀՔԾ-ն չի մեկնաբանում Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին լուրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին լուրերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու լուրերի հետ կապված ոչինչ չեն կարող ասել:
«Հրապարակ» օրաթերթը գրել է, որ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն հարցաքննության: Օրաթերթը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ գործի շրջանակներում է Լևոն Երանոսյանը հրավիրվել հարցաքննության՝ միայն հիշեցնելով նրա անվան հետ կապվող մի շարք աղմկահարույց իրադարձությունների մասին:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



