Ադրբեջանում 6 մարդ փորձել են խմբակային ինքնասպանություն գործել աշխատավարձ չստանալու պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի Խաթայի շրջանում 6 մարդ աշխատավարձ չստանալու պատճառով փորձել են խմբակային ինքնասպանություն գործել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Տղամարդիկ բարձրացել են ամբարձիչի վրա և ցանկացել են այնտեղից ցած նետվել, սակայն դեպքի վայր այցելած արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ռիսկերի փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է հոգեբանական զրույցի արդյունքում կանխել խմբակային ինքնասպանության փորձը:
Խաթայի շրջանում խմբակային ինքնասպանության փորձի դեպք էր գրանցվել նաև օգոստոսի 28-ին: Շինարարական ընկերության 4 բանվորի նման փորձը նույնպես կանխվել էր: Ինքնասպանության փորձի պատճառը կրկին եղել էր մի քանի ամիս շարունակ չվճարված աշխատավարձը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



