«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հյուրը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն էր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից, Աննա Հակոբյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջեց վերականգնողական կենտրոնում, ծանոթացավ պայմաններին, զրուցեց կենտրոնում վերականգնվող տղաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրներով:
Զրույցի ընթացքում, բազմաթիվ հարցերից բացի, քննարկվեց նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:



1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



