Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արտյոմ Մխոյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանին: Շնորհավորելով վերջինիս՝ մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություններ հետագայում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեղեկացրին ՀՀ  քրեակատարողական ծառայությունից, այնուհետև Ա. Մխոյանը նշեց, որ աշխատանքային այցով արդեն եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում և անձնակազմին փոխանցել է այսօրվա պահանջներով պայմանավորված քրեակատարողական նոր քաղաքականության առանձնահատկությունները: Միաժամանակ ծառայության պետը ներկաների ուշադրությունը կրկին հրավիրեց համակարգի առջև ծառացած մի շարք խնդիրների վրա, մասնավորապես կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարը՝ մատնանշելով, որ այդ քայքայիչ երևույթը նախկինում լուրջ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը: Ծառայության պետն ընդգծեց ենթակաների հետ անհատական աշխատանքների կարևորությունը, զգուշացրեց, որ մշտապես հսկելու է ներկայացված պահանջների կատարման ընթացքը: Ընդգծեց նաև, որ հիմնարկում արտոնյալ կալանավորված անձինք, դատապարտյալներ և աշխատողներ չպետք է լինեն, և այս գաղափարը պետք է արմատավորվի յուրաքանչյուրի մտածելակերպում և գործելաձևում: «Ես ցանկանում եմ և ձգտում եմ, որ մեր համակարգը մինչև վերջ վերափոխվի, վայելի պետության և հասարակության վստահությունը, և չնայած դրական տեղաշարժերին՝ առայժմ անելիքները շատ են: Համոզված եմ, որ ձեր օգնությամբ պարոն Առաքելյանն ամեն ինչ կանի, որպեսզի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը համակարգում լինի առաջիններից»:

Պատասխան խոսքում ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ. Առաքելյանը շնորհակալություն հայտնեց պաշտոն վստահելու համար և հավաստիացրեց, որ անձնակազմի հետ համատեղ ջանք ու եռանդ չեն խնայի՝ հիմնարկի առջև դրված խնդիրներն իրագործելու, առկա թերությունները վերացնելու և առաջընթացն ապահովելու համար:

Քրեակատարողական ծառայության պետը պատրաստակամորեն պատասխանեց նաև ներկաների հարցերին և լսեց նրանց առաջարկները:

Հիմնարկի հետաքննիչ մայոր Մ. Գալստյանը ներկայացրեց իրավիճակ, երբ օտարերկրյա կալանավորված անձանց և դատապարտյալների հետ աշխատելիս՝ առաջանում է թարգմանչի անհրաժեշտություն: Ա. Մխոյանը հանձնարարեց գտնել ուղիներ բարձրացված հարցի դրական լուծման համար:

Շրջայցից հետո ծառայության պետն ընդունեց առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալին և վերջինիս խնդրի հետ կապված տվեց համապատասխան  լուծումներ:

Աշխատանքային այցի ավարտին ծառայության պետը շրջեց դատապարտյալների բնակության համար նախատեսված տարածքում, ստուգեց նախորդ այցելության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները, տվեց նոր հանձնարարականներ:

 

Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը