Հարավաֆրիկյան Հանրապետությունում զբոսաշրջիկներն ընձուղտի հարձակումից հետո հայտնվել են հիվանդանոցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավաֆրիկյան Հանրապետության Հոեդսփրիութ քաղաքում գտնվող վայրի կենդանիների արգելոցում ընձուղտը հարձակվել է ամերիկացի զբոսաշրջուհու և նրա 3-ամյա որդու վրա:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 35-ամյա Քեթի Ուիլյամսն ու նրա որդին գտնվում են Յոհաննեսբուրգի հիվանդանոցում: Նրանց վիճակը ծանր, բայց կայուն է:
Հաղորդվում է, որ էգ ընձուղտը, որն իր երկու ամսական ձագի հետ զբոսնելիս է եղել ամերիկացիների տան կողքով, հանկարծակի հարձակվել է կնոջ վրա երեխայի հետ և կծել է նրանց: Դա նկատելով՝ ամուսնուն՝ Սեմ Ուիլյամսին, հաջողվել է հետ քշել կենդանուն, որից հետո նա շտապ օգնություն է կանչել:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



