Պուտինը քվեարկել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, կատարելով իր քաղաքացիական պարտքը, քվեարկել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Հայտնի է, որ տեխնիկական անհայտ պատճառներով էլեկտրոնային համակարգը երկու անգամ հրաժարվել է ընդունել երկրի ղեկավարի քվեաթերթիկը. պարտադիր գործողությունը Պուտինը կարողացել է իրականացնել միայն երրորդ փորձից։
Լրագրողների այն հարցին, թե ինչ ընտրություն է նա կատարել՝ ՌԴ նախագահը պատասխանել է․ «Իսկ ի՞նչ կա դժվար»։
Հայտնի է, որ ընտրություններում իր քվեն արդեն օգտագործել է նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Բացի Մոսկվայից, այսօր ՌԴ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են իրականացվում մի շարք նահանգներում ու քաղաքներում ևս։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



