Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ:
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
«Հարգելի պարոն նախագահ,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Համոզված եմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը կնպաստեն հայ-տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանը և գործընկերության մակարդակի բարձրացմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - մասնավորապես, նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:
1
Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
5
Բուժքույրը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա հիվանդի, երբ նա անզգայացման տակ է եղել



