Հոկայդո կղզում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ճապոնական Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 42-ի:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, այս տեղեկությունը հաղորդել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտարարել էին շուրջ 5600 բնակչի տարհանելու մասին
Նշվում է նաև, որ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը Հոկայդո կղզում կազմում է շուրջ 300 մարդ:
Ներկա պահին 32 մարդ անհետ կորած է համարվում:
Հիշեցնենք, որ 6.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ճապոնական կղզին ցնցել է հինգշաբթի գիշեր: Տարերային աղետի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքներից 40 000 մարդ է մասնակցում, 75 ուղղաթիռ է ներգրավվել:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



