Պենտագոնի ղեկավարը Հարավչինական ծովում այցելել Է «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պաշտանության նախարար Էշթոն Քարտերը նոյեմբերի 5-ին այցելել Է «Թեոդոր Ռուզվելտ» ամերիկյան ավիակիր, որը գտնվում Է Հարավչինական ծովում, եւ անհանգստություն Է հայտնել այդ տարածաշրջանում Պեկինի գործողությունների կապակցությամբ:
«Տարածաշրջանի շատ երկրներ դիմում են ԱՄՆ-ին եւ մեզ խնդրում ավելի շատ աշխատել իրենց հետ, որպեսզի մենք կարողանանք այստեղ խաղաղություն պահպանել»,- ասել Է Քարտերը: «Այստեղ մեծ անհանգստություն կա Չինաստանի գործելակերպի առիթով»,- հավելել Է նա:
ԱՄՆ-ը պնդում Է, որ Հարավչինական ծովում պաշտպանում Է «ազատ նավարկության» սկզբունքը: Նրա հավաստմամբ՝ հենց դրա համար են իր նավերը խախտում Հարավչինական ծովում այն խութերի մոտ 12-մղոնանոց գոտու սահմանները, որոնք ՉԺՀ-ն համարում Է իր սուվերեն տարածքը: Չինաստանն ինքը այդ գործողությունները որակում Է սադրիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



