Արգենտինական Կորդովա քաղաքի փողոցների ցուցանակները թարգմանվել են հայերեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինայի Կորդովա քաղաքի իշխանությունները միաձայն հավանության են արժանացրել Պուեյրեդոն թաղամասի հիմնական փողոցների ցուցանշանները երկլեզու դարձնելու նախագիծը:
Ինչպես տեղեկացնում է Կորդովայի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը, նախագիծն առաջարկել է քաղաքային խորհրդի անդամ Լուկաս Բալյանը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակներում:
Կորդովայի հայ համայնքն իր շնորհակալությունն է հայտնել քաղաքի իշխանություններին՝ ի դեմս քաղաքապետ Ռամոն Խավիեր Մեստրեի և Կորդովայի քաղաքային խորհրդի:
Արգենտինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում գտնվող «Արմենիա» անունը կրող փողոցի ցուցանակն այժմ կներկայացվի նաև հայերեն թարգմանությամբ:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



