ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ԱԱԾ-ն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի հանձնարարության ուղղությամբ տարվող աշխատանքներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս պահին չեն ցանկանում տեղեկություն տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաներին և իրենց թիկնազորին զինաթափելու վերաբերյալ հանձնարարության ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին ասացին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության կատարման ընթացքի մասին կզեկուցվի անձամբ իրեն:
«Եթե այդ մասով ինչ-որ տեղեկություն ունենանք` պաշտոնապես կհայտնենք»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Իսկ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ ներկա պահին այդ մասով մամուլին փոխանցելու տեղեկատվություն չունեն:
1
Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
5
Բուժքույրը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա հիվանդի, երբ նա անզգայացման տակ է եղել



