Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյան-Թրամփ հանդիպումը կազմակերպելը հնարավոր է և ցանկալի․ Սուրեն Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Փաշինյան-Թրամփ հանդիպումը կազմակերպելը հնարավոր է և ցանկալի: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ նման կարգի հանդիպում՝ երկրների առաջին դեմքերի մակարդակով վերջին մոտ տասը տարիների ընթացքում չի եղել:

«Եթե կա հնարավորություն, եթե կա օրակարգային հարց քննարկելու համար, բնական է, պետք է կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է:

Միջազգայնագետը նկատեց, որ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանին: «Նստաշրջանին լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրա մասին հայտարարվել է:

 

 

 

 

Դա հարմար հարթակ է, որ Փաշինյան-Թրամփ առաջին հանդիպումը տեղի ունենա»,- ասաց նա՝ նշելով, որ հանդիպումը դրական ազդեցություն կունենա կողմերի համար՝ երկու երկրների նոր իշխանությունների հետ շփման տեսանկյունից,- Թրամփն էլ է նոր իշխանության եկել՝ 1․5 տարի, Հայաստանի հին իշխանությունների հետ հանդիպում չէր եղել: Սա նրանց համար նոր հնարավորություն է՝ միմյանց ճանաչելու համար»:

Փաշինյան-Թրամփ հանդիպման համար քաղաքական նախապայմաններ կան, երկու կողմերն ունեն միմյանց հետ քննարկվելիք օրակարգային հարցեր: «Օրինակ՝ Հայաստանը կարող է խոսել խաղաղապահ առաքելությունում իր ներգրավվածության բարձրացման հարցի մասին: Դա կարող է լինել ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում: Նաև կարող են քննարկվել երկկողմ փոխգործակցության հարցեր, տնտեսական հարաբերությունները, ներդրումային հարցեր և այլն: Պետք է հաշվի առնել, որ Թրամփը բիզնեսմեն է և տնտեսական հարցերի մասին նրա հետ խոսելը կարևոր է»,- ասաց նա:

Հայաստանին ԱՄՆ-ի բարձր իշխանությունների հետ հանդիպումն անհրաժեշտ է նախևառաջ երկկողմանի հարաբերություններում պատշաճ մակարդակ ապահովելու համար: «Բարձր մակարդակով շփումները, բարձր մակարդակով, անձնական հանդիպումները շատ կարևոր են,- ասաց նա՝ նշելով, որ հանդիպումը կազմակերպելու համար ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, պետք է աշխատանք տանեն նաև թե՛ մեր լոբբիստները, թե՛ մեր համայնքը,- հայ ամերիկյան հարաբերությունների պոտենցիալը շատ մեծ է, բայց մենք օգտագործում ենք ոչ ամբողջությամբ»:

«Թավշյա հեղափոխության» միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի անձը ևս, ըստ Սուրեն Սարգսյանի, կարող է դրական ազդեցություն ունենալ հանդիպման կազմակերպումն իրականություն դարձնելու ճանապարհին: Նա կատեց՝ ՀՀ նոր իշխանությունները կիսում են ԱՄՆ-ի արժեքները:

Սուրեն Սարգսյանի նկատառմամբ՝ Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպմանը, այնուամենայնիվ, Հայաստանն իր ուղերձները պետք է փոխանցի՝ մտահոգություններ հայտնելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր է:

«Հատկապես պետք է հաշվի առնել, որ վերջին շրջանում նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններն են զարգանում՝ տարբեր, այդ թվում՝ ռազմական ուղղությամբ: Մեզ համար չափազանց կարևոր է նաև Միացյալ Նահանգների կողմից մեզ տրամադրվող օգնությունը: Գիտեն, որ մինչև 2019 թվական չենք կարող «Հազարամյակների մարտահրավերները» կորպորացիայի ծրագրին մասնակցելու համար դիմել: Իհարկե, կան այլ ոլորտներ ևս, որոնց շուրջ համագործակցություն զարգացնելու ուղղությամբ պետք է աշխատենք»,- ասաց նա:

 

 

 

 

Շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ