ՈւԵՖԱ-ի նախագահը հստակություն է մտցրել ՉԼ եզրափակիչը Եվրոպայից դուրս անցկացնելու հարցում
ՍՊՈՐՏՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Նյու-Յորքում.
«Այժմ այս գաղափարը չի էլ քննարկվում: ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումն անցկացնել Եվրոպայից դուրս»,- Չեֆերինի խոսքը մեջբերել է «Mundo Deportivo»-ն:
Հիշեցնենք, որ վերջերս Լա լիգայի ղեկավարությունն է պայմանագիր կնքել «Relevant» ընկերության հետ, որով նախատեսվում է Իսպանիայի առաջնության որոշ հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ում և Կանադայում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



